Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյան. ՄԻԵԴ-ն առանցքային դեր ունի ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում

Մարտ 19,2026 11:48 Share

Մարդու իրավունքների պաշտպանը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու համակարգային խնդիրները🔻

📢 Մարտի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարին և նույն վարչության իրավաբան Արմեն Մազմանյանին։

➡️ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

➡️ Պաշտպանը կարևորել է նաև Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում։

➡️ Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանցքային դեր ունի Հայաստանի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում՝ հավելելով, որ ՄԻՊ հաստատությունը տարբեր գործիքներով նպաստում է այդ չափանիշների ներդրմանը և ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը։

➡️ Պավլո Պուշկարը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության հետ համագործակցությունը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի թե՛ տարեկան, թե՛ արտահերթ զեկույցների կարևորությունը։

➡️ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և ոլորտում առկա համակարգային խնդիրները։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել ազատությունից զրկված անձանց, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա խնդիրներին և զարգացումներին, փակ հաստատություններում կյանքի իրավունքի պաշտպանության բնագավառում առկա և մահվան դեպքերի արդյունավետ քննությանն առնչվող հարցերին։

➡️ Քննարկվել են նաև ընտանեկան բռնության, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտում առկա համակարգային խնդիրները։

➡️ Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ հաստատությանը ներկայացվող դիմում-բողոքներին, այդ թվում` թեժ գծի միջոցով ներկայացվող անանուն դիմումներին։ Պաշտպանը նշել է, որ հաստատությունն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով, և բազմաթիվ դեպքերում տեղեկատվությունը չի հրապարակվում՝ հաշվի առնելով դիմումների զգայուն բնույթը և խորհրդապահության սկզբունքը։

➡️ Կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

📌 Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով զարգացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031