Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք

Մարտ 19,2026 12:12 Share

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ֆիզիկական անձի, Ստեփանավան համայնքի, առևտրային բանկի և երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կվերադարձվի Ստեփանավանի Բոնդարև 4/1 հասցեում գտնվող՝ 105 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականին հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա՝ Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031