Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժողովու՛րդ, ուշադիր եղեք ինչ եք գրում սոց.հարթակներում:
Լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ են եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքի քոմենթի պատճառով: Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար: Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում:
Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին:
Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քր. օր-ի 422-րդ հոդվածով , իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով:
Կարդացեք նաև
Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»:


















































