38 տարեկան խորթ մոր կողմից ծեծված եւ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1 տարեկան տղայի 4-ամյա քույրը նույնպես Արաբկիր բժշկական կենտրոնում է՝ հետազոտության:
Նախօրեին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների պաշտպանության կենտրոն» տեղափոխված 4 ամյա աղջիկը, ըստ կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանի, խնդիրներ ունի:
«Երեխան հետազոտվում է: Մրսած է, վատ է զգում իրեն, բավականին հյուծված է: Ինչի հետեւանք ասես կարող է լինի: Փսխում է, հիմա թե դա վիրուս է, թե այլ բան կամ երկարատեւ վատ խնամքի հետեւանք է, ոչինչ պարզ չէ»,- Aravot.am-ին ասաց Միրա Անտոնյանը:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Միրա Անտոնյանի ֆեյսբուքյան էջից


















































