Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, դա պատերազմ է»․ Փաշինյանը նորից մեղադրեց ընդդիմությանն ու սպառնաց պատերազմով

Մարտ 19,2026 14:43 Share

«Այդ կուսակցությունները եւ շրջանակները ի՞նչ են ասում՝ առաջինն ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ հաջորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Ես շատ ուղիղ, առանց սեթեւեթանքի ուզում եմ ասել, որ դա պատերազմ է՝ Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլեւ ինքնիշխանության կորստով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը։

Նա նշեց՝ իրենց ասածն ու խոսացածը չհասկացող ուժերն ու քաղաքական գործիչները չպետք է կարողանան Հայաստանում որեւէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ «Այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռեւիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ։ Ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։ Ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը, թե ինչ են ասում։ Եթե պետք է, այդ ուժերի անուններն էլ կտամ, մի մասը, ենթադրում եմ, չի էլ հասկանում՝ ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետեւանքներով»

Մանրամասները՝ այստեղ

Հարցին, թե ինչո՞ւ են այդ ուժերը ցանկանում նոր պատերազմ սանձազերծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նպատակը շատ պարզ է, որովհետեւ իրենք խնդիր ունեն Հայաստանը պահել ծայրագավառի կարգավիճակում, ինչպիսին եղել է իրենց իշխանության շրջանում։ Իրենք տեսնում են, որ Հայաստանն անկախացել է եւ խնդիր ունեն դրա հետ,որովհետեւ իրենք բոլորը էմիսարներ են՝ թույլ չտալու, որ Հայաստանն անկախանա»։

«Երեկ ինչ-որ նկարներ եմ տեսնում՝ «ուժեղ խաղաղություն» կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր՝ «ներիր մեզ, Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք»։ Հասկանո՞ւմ եք՝ սա խաղաղությունը ռեւիզիայի ենթարկելու մասին է, խաղաղությունը ռեւիզիայի ենթարկելու փորձը պատերազմ է, անմիջապես։ Կամ ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, դա պատերազմ է։ Իրենք պատերազմից շահելու են այն ամենը, որ լինելու են ֆորպոստի եւ ոչ թե պետության կառավարիչ, որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ դա իրենց ֆինանսապես ձեռնտու է։ Եվ պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները։ Երեք հիմնական ուժերն են, որոնք այդ դիրքից հանդես են գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելառուսում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031