Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, ինքը այն համարո՞ւմ է կոնֆլիկտածին եւ Բաքվի հետ շփումներում պահանջ ներկայացնո՞ւմ է, որ հրաժարվեն իրենց կոնֆլիկտածին Սահմանադրությունից։
«Ես 4-5 հոդված եմ գրել այդ թեմայով, դուք ընդամենը ինձ եք մեջբերել, ես այդ հոդվածներում իմ գնահատականը տվել եմ»,-ի պատասխան ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իր նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ, ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Էլի ուզում եմ ընդգծել, որ Անկախության հռչակագիրը ոչ թե Անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում՝ կախվածության հռչակագիր է։
Պատկերացրեք՝ դուք տեղափոխվել եք մի բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի, եւ կողքի, եւ հետեւի հարեւաններին՝ այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում՝ ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու էդ միջավայրում՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ շարունականաբար մեծացող ու ահագնացող կախվածության մեջ է գցելու նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք։ Եվ, հետեւաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է, եւ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության հարցը արտաքին որեւէ ուժի հետ չեն քննարկել ու չեն քննարկում, դա քննարկում են միայն Հայաստանի ժողովրդի հետ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































«1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:» https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/08/23/Nikol-Pashinyan-message/
Սա ասվել է 2022 թ․ օգոստոսի 23-ին։ Դրանից մեկ տարի անց եղավ արցախցիների բռնագաղթը և Արցախի ամբողջական հանձնումը (փաստորեն, իր հիվանդոտ տրամաբանությամբ՝ այդ խոսքերը արցախցիներին տեղահանելու ուղիղ կոչ են եղել)։ Եվս մեկ տարուց արդեն հասունացած վարչապետն ասաց․ «Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ:» https://livenews.am/2024/318215/14/14/19/
Այս աբսուրդն իր մասին չէ․ ինքն ինչպիսի տականք եղել է մինչև վարչապետ լինելը, նույնպիսի տականք էլ մնացել է դրանից հետո։ Սա իրեն հետևող հասարակ մարդկանց մասին է ու թե ինչ աստիճանի կարող է լինել իրենց բարոյական անկումը։ Նաև մերը, որ հանդուրժեցինք իրեն այսքան ժամանակ։