Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալը աշխարհի հինգ լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է». Նարեկ Կարապետյանը պարզաբանում է Իսրայելի ՀՕՊ-ի նախկին հրամանատարի ընտրությունը

Մարտ 19,2026 16:05 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ասաց, թե «Անվտանգային ծրագրի ներկայացնելուց հետո շատերն են խոսում, թե ինչու ենք մենք ներգրավել օտարերկրյա պրոֆեսիոնալների՝ հույն մասնագետի և հիմնականում՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար բրիգադային գեներալին»:

Պատասխանը մասնավորապես հետեւյալն էր. «Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ: Գեներալը աշխարհի հինգ լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է: Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան և նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերստեղծման գործում:

Ինչո՞ւ: 2020 թվականին մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստներն ունեցանք օդային պաշտպանության անկատարության պատճառով: Այսինքն՝ այս պահին հարց բարձրացնողները, թե ինչու ենք հրավիրել. երբ քո որդին լինի սահմանին, դիրքերում ու «բայրաքթարը» իր գլխի վերևը լինի, դու կասե՞ս՝ «ինչո՞ւ ես իսրայելցի բերել, որ այդ բայրաքթարը գցելու, բայրաքթարին խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին», թե՞ կասես՝ «ճիշտ ես արել»: Դուք ձեր որդիների վրա օրինակ վերցրեք, ձեր եղբայրների վրա օրինակ վերցրեք»:

Նարեկ Կարապետյանը նաեւ հավելեց. «Որպեսզի հասկանաս, թե ունե՞ս փաստացի պաշտպանություն, թե՞ չէ՝ մինչև պատերազմը դու պետք է գտնես աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանություն ունեցող երկիրը: Այս պահին դա Իսրայելն է, ու այդ համակարգի ստեղծողին, ով պրոֆեսիոնալ խորհրդատվություն կարող է տալ իր թիմով:

Գիտեմ, կան մտավախություններ այն հարաբերությունների վերաբերյալ, որն Իսրայելը ունի տարածաշրջանային երկրների հետ: Բայց այդ հարաբերությունները նրանք ստեղծել են այսպես համագործակցելով: Մենք էլ կստեղծենք՝ այսպես համագործակցելով աշխարհի բոլոր ուժեղ ու ակտիվ գործոնների հետ, ոչ թե կփակվենք մեր մեջ: Վերջում էլ կտեսնենք, որ բոլորը պայմանավորվեցին, բոլորը զինվեցին, մենք էլ մեր զինվորին թողեցինք առանց օդային պաշտպանության: Մեր Աբովյան քաղաք էր հասել դրոնը, եթե չեք մոռացել: Ասում են՝ խի՞ եք պրոֆեսիոնալ, աշխարհի հինգ լավագույն մասնագետներից մեկին բերում… Դո՞ւք ինչի չեք արել, 8 տարվա մեջ միլիարդավոր հարկ եք վերցրել՝ ինչո՞ւ չեք արել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031