Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Սույն թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ Հայաստանը ներկայացնող խմբի գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռայի և Հայաստանը ներկայացնող խմբի գործադիր տնօրենի խորհրդական Հայկազ Իգիթյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆինանսավարկային համակարգի զարգացմանը, ոլորտային բարեփոխումներին և միջազգային լավագույն փորձի ներդրմանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր։
Անդրադարձ կատարվեց նաև խորհրդարանի դերին՝ բարեփոխումների ընդունման և դրանց շարունակականության ապահովման գործընթացում։
Միաժամանակ կարևոր ընդգծվեց ԱՄՀ-ի հետ խորհրդարանի համագործակցության ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը՝ որպես արդյունավետ և կայուն գործընկերության կարևոր բաղադրիչ։


















































