Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ի տրամադրած տեղեկանքը պարունակում է անձի դատվածության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը. ոստիկանության պարզաբանումը Հայկ Կոնջորյանի եղբոր առնչությամբ

Մարտ 19,2026 18:17 Share

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է մի ռեպորտաժ, որում ներկայացվել է ապատեղեկատվություն, ինչպես և մանիպուլյատիվ կերպով փորձ է արվել հակասություն գտնել ՆԳ նախարարության և Քննչական կոմիտեի պատասխանների միջև։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ և ի թիվս այլ հարցերի նշել՝ «Խնդրում ենք պարզաբանել՝ 2025 թ․ ինչո՞ւ է ոստիկանության կողմից ձև 8 տեղեկանք տրամադրվել նախկինում ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ վերաբերյալ»։

Ի պատասխան հարցման՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես պարզաբանել էր, որ․ «ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում նշված քաղաքացու ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ վերաբերյալ 2025 թ․-ին տրամադրած ձև 8 տեղեկանք ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»։

Քննչական կոմիտեն ի պատասխան լրագրողի հարցման նշել է, որ «․․․ բաժնում քննված քրեական վարույթով անձի նախկին ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ տեղեկանքը վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացվել է իրավասու պետական մարմնից՝ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնից․․․»։

Չնայած այս հստակ պատասխաններին՝ լրագրողը հրապարակել է ակնհայտ սխալ տեղեկատվություն։

Վերահաստատում ենք, որ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում նշված քաղաքացու ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ վերաբերյալ 2025 թ․-ին տրամադրած ձև 8 տեղեկանք ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ։ Ընդհակառակը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված տեղեկանքը պարունակում է անձի ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ անկախ դրա մարված կամ հանված լինելու հանգամանքից։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում նշանակված պատժի վերաբերյալ պարզաբանումները գտնվում են դատական իշխանության իրավասության շրջանակում։

Հորդորում ենք «Ազատություն» ռադիոկայանին՝ հանդես գալ համապատասխան հերքմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031