Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մոր կողմից երեք տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է գործադրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտ 19,2026 17:04 Share

Երևանում մոր կողմից երեք տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35-ամյա մայրը։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին քննչական կոմիտեից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031