Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանն իր 7000 եվրո արժողությամբ հեծանիվի մասին

Մարտ 19,2026 18:25 Share

«Գերթանկարժեք հեծանիվը ո՞րն է, գերթանկարժեք «Ռոլս Ռոյսի» փոքր տեսա՞կն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, հարցին հեգնանքով արձագանքեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցը վերաբերում էր մամուլի հրապարակումներին, որ ինքը 10 հազար դոլարանոց հեծանիվ է վարում։

«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ես դրան արդեն անդրադարձել եմ։ Ես շատ ուրախ եմ, որ մամուլը այլևս չի կարող մեզ մեղադրել, օրինակ, անհայտ փողերով 200 000 դոլարանոց մեքենա առնելու մեջ և մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ։

Իմ հայտարարագրի մեջ գումարը գրված է, 10 000 չէ, 7000 եվրո է։ Իմ նախասիրությունն է, դա եմ առել․ 7000 եվրոյի ավտո չեմ առել, դա եմ առել։ Հիմա որ ասեի՝ 20 000 եվրոյանոց ավտո եմ առել՝ ճոխությո՞ւն է, թե ճոխություն չի։ Կամ՝ 1000 դոլարանոց ժամացույցը ճոխությո՞ւն է, թե ճոխություն չի։ Իմ օրինական եկամուտներով գնված գույք է, ի՞նչ կապ ունի՝ ճոխություն է, թե ճոխություն չի»,- ասաց նա։

Այսօր խորհրդարան Արսեն Թորոսյանն այդ հեծանվով չէր եկել․ «Դեռ ցուրտ է»։

Նա հայտարարեց, որ մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ է ստացել։

Լուսանկարը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031