Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ». Վահե Հովհաննիսյան

Մարտ 19,2026 20:20 Share

Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները՝ սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։

Իհարկե, պեռաժկին, ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին․ ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։

Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ՝ նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել, ու ասել․ «ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։ Կտեսնեք, որ դրանք չեն ուշանա։

Ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրությանը հստակ ուղերձ հղելն է միասնությունը, համախմբումը, պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ՝ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։

Եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա իր նշած ժամկետներում, աշնանը, նա ասելու է հետևյալը․

1.Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։

2.Եթե չհամակերպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։

3.Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։

4.Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։

Ասելու է ու գնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։

Վստահաբար այդպես է լինելու։ Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։

Մեր ժողովուրդը, ցավոք, ո՛չ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ո՛չ 2021-ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։

Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու՝ նիկոլական ծուղակից։

 

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031