Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաքում մասնակցում է Միջին Ասիայի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի 19-րդ միջազգային հուշամրցաշարին։
Հանդես գալով ուժեղագույնների խմբում՝ Հայաստանի միակ ներկայացուցիչը երեք տուրում վաստակել է 2,5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում Մարտիրոսյանը հանդիպելու է ղրղզստանցի միջազգային վարպետ Նիկիտա Խորոշևի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































