MMA թեթևագույն (63,96 կգ) քաշային կարգում 2023 թվականի Ռուսաստանի չեմպիոն և նույն տարում Ռուսաստանի MMA լավագույն մարզուհի ճանաչված Դիանա Պողոսյանը մարտի 27-ին RCC-ի և Karate Combat-ի համատեղ մրցաշարի շրջանակներում կմենամարտի Վրաստանը ներկայացնող Լիանա Ջոջուայի հետ։
24-ամյա մեր հայրենակիցը, որ ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, խառը մենամարտերում տարել է 3 հաղթանակ և չի կրել ոչ մի պարտություն։ Նրա մրցակիցը 30 տարեկան է, հանդես է եկել UFC-ում, ունի 8 հաղթանակ և 6 պարտություն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































