Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում

Մարտ 19,2026 23:50 Share

Ս.թ. մարտի 9-19-ը տեղի ունեցավ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։

ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներով հանդես գալով ընդհանուր քննարկմանը, նախարարական կլոր սեղանին, «Violence Against Women and Girls» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը, ինչպես նաև այլ հարակից միջոցառումներում։

ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը։

Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «From CSW Commitments to CBD COP17: Advancing Gender Equality for Biodiversity Action» խորագրով հարակից միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխկապակցվածության խորացման հնարավորությունները։

Միջոցառումը համակազմակերպվեց ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿԿանայք-ի (UN Women) և ՄԱԿ Բնակչությանհիմնադրամի (UNFPA) կողմից։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031