ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում կրքերը թեժացան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ 2025-ի հաշվետվության ներկայացման ժամանակ։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պիտակավորեց լրագրողներին՝ որպես իր գնահատական ներկայացնելով նրանց քաղաքական ուղղվածության ու ֆինանսավորման վերաբերյալ պնդումներ:
Լրագրողներն ընդդիմացան՝ հորդորելով զերծ մնալ պիտակավորումներից։ Վահագն Ալեքսանյանն էլ բորբոքվեց․ «Մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսել պատգամավորի հետ, այ քեզ բան, ձեզ ո՞վ է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստին պատգամավորին արձագանքել»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը սաստեց Վահագն Ալեքսանյանին՝ ասելով՝ Ձեր չափը ճանաչեք։ Իսկ ՔՊ-ականն ասաց․ «Պարոն Մանուկյան, Դուք Ձեր չափը ճանաչեք։ Մյուս անգամ ձենդ ստեղ չբարձրացնես։ Ում, որ ծառայում էլ նա էլ պաստուպիտ է լինում»։
Գեղամ Մանուկյանը հորդորեց գողականով չխոսել։ ՔՊ-ական պատգամավորն էլ ասաց․ «Գողականը ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































