«Անկախությունից ի վեր 2025-ը առաջին տարին էր, որ մենք ունենք ՀՀ քաղաքացիների միգրացիայի դրական սալդո։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության և բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների ներգաղթ, և այս միտումները պետք է խնամքով պահպանենք»,- ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2025-ի հաշվետվությունը։
Նա նաև ասաց՝ ՀՀ-ն միակ պետությունն է, ում հետ այժմ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։
Նաև նշեց, որ 2026-ի աշնանը ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացիներին տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանը հայտնեց՝ հանցագործությունների թիվը 3,2 տոկոսով նվազել է ու նաև ասաց․ «Չնայած արտառոց իրավիճակի և դեպքերի աճի, ունենք տուժողների և զոհերի թվի նվազում»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































