«Ձեր պահվածքը տարակուսելի է այնքանով, քանի որ ՔՊ-ով ընդունել էիք վարքականոն՝ հարգել ընդդիմադիրի խոսը, հարգել ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է՝ երեկ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ եթե մենք չընտրվենք, լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, էսօր դուք եք հարձակվում լրագրողների վրա»,- ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների՝ լրագրողներին թիրախավորելուն:
Նա վստահեցրեց՝ այս դահլիճում գտնվող լրագրողների մեծ մասի ուղղակի ջանքերով այսօր իշխանության եք․ «Էլ չասեմ, թե քանի մարդ քանի խմբագրության դիմաց էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար։ Չի կարելի լրագրողներին թիրախավորել, այս աստիճան ատելություն գեներացնել լրագրողների նկատմամբ»:
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































