«Ակնհայտ է, որ հայությունը չի ներել Նիկոլ Փաշինյանին՝ արցախցիներին Ադրբեջանի դեմ միայնակ թողնելու, Արցախը հայաթափելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանն օժանդակելու համար։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին, դա իր քաղաքական հայտարարությունների հետեւանքն է»,- Արցախի հանրային խորհրդի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հիմա Փաշինյանը փորձում է այս արցախյան քաղաքականության քննադատությանը հակադրել հակաարցախյան մի շարժում։ «Սա է իրականությունը, գիտի, որ ժողովուրդն իրեն չի ներել, հիմա սկսել է այս հակահայ, թրքահաճո եւ թրքաբարո քաղաքականության իրականացումը՝ մենք ձեր վրա էսքան փող ենք ծախսել։ Ես վերջերս հաշվարկ էի արել, թե տնտեսական առումով Հայաստանն ինչ էր ստանում։ Հիմա ընկել են մուրացկանի նման քիչ է մնում Ադրբեջանի եւ Ղազախստանի ձեռքերը համբուրեն՝ մի բուռ չորրորդ կարգի ցորենի համար։ Այն դեպքում, երբ Արցախից մենք տարեկան ստանում էինք 25-40 հազար տոննա ցորեն՝ շատ ավելի էժան գնով, քան հիմա սրանք առնում են»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ պետք է խոսել նաեւ Արցախի անվտանգային դերի մասին՝ ադրբեջանցիները ՀՀ մխրճվեցին այն տարածքներից, որոնք ժամանակին Արցախի Հանրապետությունը՝ որպես զրահաբաճկոն պաշտպանում էր։ «Ադրբեջանը Հայաստան մխրճվել է բացառապես իրենց ձեւավորած սահմանով, բա դրա ֆինանսական գնահատականը ո՞վ պետք է տա»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































