«Ընդդիմությունը ծրագրում էր մի բան, ստացել ենք Ղարաբաղի լիակատար հայաթափում։ Բայց նրանք չեն փոխել իրենց ծրագրերը՝ հիմա իրենք ուզում են նույնն անել Հայաստանում, նրանք ուզում են Հայաստանում փոխել իշխանությունը եւ Հայաստանը լուծարել, որովհետեւ, ինչպես ասում է 004 շրջաբերականը՝ «ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն նաեւ ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում»։ Ես չգիտեմ՝ սա ով է գրել, բայց մենք քաղաքականապես կտրելու ենք այս գրողի ձեռքը, որ ինքը սենց հիմար մտքեր էլ չկարողանա գրել»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հավելեց․ «Ի՞նչ են ուզում անել հիմա մեր ընդդիմադիր գործընկերները։ Պարոն Խաչատրյանը, անդրադառնալով նախաստորագրված խաղաղության պայմանագրին, ասաց՝ հաստատված ոչ մի թուղթ չկա, ինչով դուք ապացուցեցիք մեր պնդումն առ այն, որ եթե գաք իշխանության, դուք պատրաստվում եք վերաբանակցել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Այդ մղձավանջային ու դժոխային սցենարում ի՞նչ է տեղի ունենալու, դուք գալու եք, ասելու եք՝ քանի որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, ստորագրված չէ, մենք այդ տեքստը չենք ընդունում, վերաբանակցելու ենք։ Այլ կերպ ասած՝ դուք չեղարկելու եք վաշինգտոնյան խաղաղության հռչակագիրը։ Ի՞նչ է տեղի ունենալու դրանից հետո՝ վերադարձ նախավաշինգտոնյան իրականությանը, երբ տարեկան տասնյակ զինվորներ էին սպանվում սահմանին եւ պատերազմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը նշեց, հիմա կա խաղաղության ճարտարապետություն, այդ ճարտարապետության շնորհիվ երկու տարի է՝ մեր սահմանին զրո զոհ է արձանագրվել․ «Իսկ եթե դուք հրաժարվում եք այդ ճարտարապետությունից, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Եվ այս ժողովուրդը պետք է կատարի ընտրություն պատերազմի եռագլուխ ուժի եւ խաղաղության կուսակցության միջեւ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Ալիևն էլ աղվանական մշակույթն ա օգտագործում լեգիտիմության քողի նման։ Աղվանական մշակույթի հետ ի՞նչ կապ ունի Ալիևը։ ՔՊ֊ական գործակալներն էլ հայկական մշակույթն ու պետական խորհրդանիշներն են օգտագործում․ հայության հետ ի՞նչ կապ ունեն։ Էս ՔՊ֊ականների առաջնորդը չէ՞ր ապրիլի 24-ի ուղերձում փորձում արդարացնել հայոց ցեղասպանությունը, չնշեց ցեղասպանության կազմակերպիչներին, նշեց, թե՝ իրավունքների, բարենորոգումների մասին արձանագրում էիք միջազգային փաստաթղթերում, ստացաք ցեղասպանություն։
Սրանք հայության հետ ի՞նչ կապ ունեն։ Էս էն Ռուբինյան Ռուբենը չի՞, որ իր կողքի Վահագնիկի հետ ԱԺ֊ում բղավում ու վիրավորում ա դահլիճի կանանց, բանակցելիս ո՞ր կողմին ա ներկայացնում։