«Բեւեռի առաջին համարը կամ վարչապետի թեկնածուն բովանդակային առումով Վարուժան Ավետիսյանն է, քանի որ այս ավտորիտար իշխանությունները Վարուժան Ավետիսյանին իր իրավունքների իրացման համար բանտարկել են, ու ֆորմալ առումով Վարուժան Ավետիսյանը չի կարող լինել առաջին համար, այդ պարտականությունը վստահել ենք Գեւորգ Կարապետյանին: Ու բոլորս ենք վերցրել այն պարտականությունը, որը պետք է վերցներ Վարուժան Ավետիսյանը, եթե լիներ ազատության մեջ»,- այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողներին ասաց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակները ներկայացնելու ժամկետը: Այսօր վաղ առավոտից իրենց ընտրական ցուցակներն են արդեն հանձնաժողով տարել «Միասնության թեւեր», «Լուսավոր Հայաստան», «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները:
Կարդացեք նաև
Սաֆարյանը դժգոհեց, որ երբ հրապարակեցին իրենց ցուցակի առաջին հատվածը, արդեն իսկ սկսվել են ճնշումներ թեկնածուների նկատմամբ. «Քանի որ այս փոքրիկ իշխանիկները երբեք չեն եղել պայքարի դաշտում եւ դրա համար չգիտեն՝ ուր են նախկինում մեզ հալածողները: Այս ռեժիմի ներկայացուցիչները նախորդների հետ նստելու են նույն բանտում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































