ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
Մայիսի 8-ին աշխատանքային այցի շրջանակում Գլենդել քաղաքում Գլխավոր հանձնակատարն այցելել է «Արտեկ» հայկական մանկապարտեզ։ Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը ծանոթացել է երեխաների առօրյային, դիտել նրանց հայկական երգի և պարի կատարումները, ինչպես նաև պատասխանել փոքրիկների հարցերին։ Հանձնակատարը կարևորել է վաղ տարիքից ազգային ինքնության, լեզվի և մշակութային արժեքների պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը։
Նույն օրը Բրբանք քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցու և հոգևոր արժեքների դերը հայապահպանության գործում։ Գլխավոր հանձնակատարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը համայնքային համախմբման և ազգային ինքնության պահպանման տեսանկյունից։
Կարդացեք նաև
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ



















































