Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Հունիս 25,2026 22:44 Share

«Ա1+». ԵՄ Խորհուրդն այսօր ևս 12 ամսով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։

Այս տնտեսական միջոցառումները, որոնք առաջին անգամ կիրառվել են 2014 թվականին, 2022 թվականի փետրվարից ի վեր զգալիորեն ընդլայնվել են՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված, չարդարացված և անօրինական ռազմական ագրեսիայի,-ասված է ԵՄ հաղորդագրության մեջ։

Միջոցառումները ներառում են առանցքային ոլորտներ, այդ թվում՝ առևտուրը, ֆինանսները, էներգետիկան և երկակի նշանակության տեխնոլոգիաները: Դրանք նաև ներառում են Ռուսաստանից դեպի ԵՄ ծովային ճանապարհով հում նավթի և որոշակի նավթամթերքների ներմուծման կամ փոխադրման արգելք, Ռուսաստանում և երրորդ պետություններում գործող մի շարք ֆինանսական հաստատությունների և կրիպտոծառայություններ մատուցողների նկատմամբ գործարքների արգելք, ինչպես նաև Կրեմլի կողմից աջակցվող մի շարք ապատեղեկատվական կայանների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրոպական միությունում։ Բացի այդ, հատուկ միջոցառումները ԵՄ-ին հնարավորություն են տալիս հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930