Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատում է՝ հյուրերը հայտնել են սննդային թունավորման ախտանշանների մասին, մինչդեռ առողջապահության նախարարությունից ասել են՝ «տեղեկություններ չունենք»

Հուլիս 18,2026 15:48 Share

Armat Media-ի տեղեկություններով` hուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել է հիվանդանոցում:

Ֆրանսիայի դեսպանությունը այս տեղեկությունը հաստատել է․

«Ազգային տոնի կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին:

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն: Ուստի դիմել է ՀՀ Առողջապահության նախարարությանը:
Ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝
[email protected]»։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ԱՆ-ին, որտեղից սահմանափակվել են՝ «տեղեկություններ չունենք» ձեւակերպմամբ, մինչդեռ Ֆրանսիայի դեսպանությունը հաստատում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել