Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել

Օգոստոս 31,2026 23:05 Share

«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։

Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։

Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը ձեր նկատմամբ անփոփոխ է։

Շնորհավորում ենք ձեզ դպրոցական կյանք մուտք գործելու կապակցությամբ և մաղթում ենք, որ կրթության լուսավոր ճանապարհն անցնեք հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ լի օրերով։

Սիրով՝ «ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31