Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը նշել է ՀՀ պատրաստակամությունը՝ ընդլայնելու գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի արտահանումը ԱՄԷ

Հոկտեմբեր 15,2026 17:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 15-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար դոկտոր Ամնա բինթ Աբդալլահ Ալ-Դահաքին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Գևորգ Պապոյանը նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի արտահանումը դեպի ԱՄԷ՝ հաշվի առնելով ԱՄԷ-ում առկա պահանջարկը, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական արտադրության և արտահանման ներուժը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031