Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր ընթանում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։

The first court hearing in the case against Gagik Tsarukyan and others began at the Court of First Instance of the Avan Administrative District. Yerevan, Armenia
Նիստի մեկնարկին հանրային մեղադրողը միջնորդեց արգելել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանի մասնակցությունը գործի քննությանը։ Սակայն Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու հիմքեր դատարանը չտեսավ։

The first court hearing in the case against Gagik Tsarukyan and others began at the Court of First Instance of the Avan Administrative District. Yerevan, Armenia
Հիշեցնենք, հուլիսի 22-ին Գագիկ Ծառուկյանի գործով քննչական գործողություններին փաստաբան Երեմ Սարգսյանին թույլ չէր տվել մասնակցել, նրան հեռացրել էին վարույթից։ Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ահազանգել էր, որ իրեն նաեւ փորձել են հարցաքննել վկայի կարգավիճակով՝ փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալներին հասանելիություն ստանալու նպատակով։ Դատարանն այդ որոշումը ոչ իրավաչափ էր ճանաչել։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումն։
Հանրային մեղադրողն իր միջնորդությամբ, այսօր պնդում էր, որ Երեմ Սարգսյանը չի կարող մասնակցել դատավարությանը։ Վկայակոչելով դատարանի որոշումը՝ Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ քանի դեռ այդ դատական ակտն օրինական ուժի մեջ է՝ հանրային մեղադրողների միջնորդությունն անհիմն է։ Նա այն համոզմանն է, որ եթե նույնիսկ դատարանի այդ որոշումը չլիներ, իր մասնակցությանը որևէ խոչընդոտ չկա։
Կարդացեք նաև

The first court hearing in the case against Gagik Tsarukyan and others began at the Court of First Instance of the Avan Administrative District. Yerevan, Armenia
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության, շորթման, փողերի լվացման հոդվածներով։ Նույն գործով մեղադրյալ է նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ևս 7 անձ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Գագիկ Ծառուկյանին՝ դատական նիստերի դահլիճ մտնելիս, նրա աջակիցները դիմավորեցին ծափերով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































