Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է թույլ տանք, որ Կասպից ծովն արժանանա Արալյան ծովի ճակատագրին. Տոկաեւն ահազանգ է հնչեցրել. COP17-ի շրջանակում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ

Հոկտեմբեր 16,2026 15:39 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի և միջազգային գործընկերների հետ՝ բնապահպանական պարտավորությունները շոշափելի արդյունքների վերածելու նպատակով։

Նա անդրադարձել է մասնավորապես ջրի պակասին, հողերի դեգրադացիային, նշել, որ մարդկությունը ապագա սերունդների հանդեպ ընդհանուր պատասխանատվություն ունի։ Նա ահազանգել է Կասպից ծովի անհետացման սպառնալիքի մասին՝ ընդգծելով, որ Կասպից ծովի և նրա եզակի կենսաբազմազանության պաշտպանությունը մեծ վճռականություն է պահանջում։

Տոկաեւը հիշեցրել է, թե ինչպես է Թուրքմենստանում անցկացված Կասպիական առաջին բնապահպանական գագաթնաժողովում կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ։ «Անցած հարյուրամյակի ընթացքում կասպիական փոկերի պոպուլյացիայի թվաքանակը 1 միլիոնից նվազել է մինչև 270 հազար առանձնյակ։ Ղազախստանում կասպիական փոկը պաշտոնապես ներառված է հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ցանկում։ Մենք կոչ ենք անում մերձկասպյան բոլոր հինգ պետություններին և միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերն այս տեսակի պաշտպանության ուղղությամբ… Մենք չպետք է թույլ տանք, որ Կասպից ծովն արժանանա Արալյան ծովի ճակատագրին», – ընդգծել է Ղազախստանի նախագահը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031