«Ես նման հարց չեմ քննարկել»,- հարցին՝ Ղազախստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարց քննարկվե՞լ է, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ-ում գտնվող Իրանի փոխնախագահի հե՞տ ինչ համագործակցության ոլորտներ են քննարկել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերված չլինեն և արձանագրված չլինեն՝ առևտուր, էներգետիկ ոլորտ, գազ, էլեկտրաէներգիա, գործարքի նախագծի ընդլայնման հնարավորություններ, մշակույթ, ենթակառուցվածքների փոխկապակցում և զարգացում»։
Հարցին՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարց քննարկվե՞լ է՝ մասնավորապես իրանական կողմի անհանգստությունները, Մհեր Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Անհանգստություններ չկան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































