Օրվա լրահոսը

Հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց

Հարբած ռուս զինծառայողը Գյումրիում մի քանի ավտովթարների պատճառ է դարձել

Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 27-ամյա Գալենտև Ալեքսանդր Սերգևիչը, հարբած վիճակում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով պտույտի է դուրս եկել Գյումրու Շիրակացի փողոցում ու նախկին կաթի գործարանի մոտ խփել երեք տարբեր մեքենաների: Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, վնասվել են միայն մեքենաները, իսկ ռուս զինծառայողը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Բժշկական

Գյումրեցի ակտիվիստներին հերթով հրավիրում են հարցաքննության

Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի 12 նստացույց անողներին, որոնց հունիսի 23-ին Թատերական հրապարակից բռնի ուժով բերման էին ենթարկել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ու քրեական գործ հարուցել խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, հերթով հրավիրում են հարցաքննության: Նշենք, որ նրանցից 11-ը վկաներ են, իսկ մեկը՝ տնտեսագետ, դոցենտ Կարեն Պետրոսյանը կասկածյալ է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն»

Ոստիկաններն այս պահին խոչընդոտում են «Ո՛չ թալանին» նախաձեռնության գործողությունները

Ցուցարարները Մաշտոցի պուրակում փակցնում են ոստիկանների նկարները

Բեռնատարը շրջվել է հարակից ձորը

Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 19-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Հառիճավանքի մոտակայքում տեղի է տեղի է ունեցել ՃՏՊ` «ԳԱԶ-50» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզել է, որ նախնական տվյալներով, Հառիճ գյուղի վերջնամասում` «ԶԻԼ-133» մակնիշի 14ԼՕ037 պետհամարանիշի  բեռնատարի վարորդ Հ.

«Եթե լավ ֆիլմ ես նկարահանել, մի տեղ անպայման կնկատեն». Հարություն Խաչատրյան

«Ես միշտ սպասում եմ «Ոսկե ծիրան»-ի ավարտին, որ հանգստանամ, որովհետև խելագար մարաթոն է, բայց հենց ավարտվում է, սկսում եմ տխրել»,- ասում է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ավարտվեց երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնը: Կազմակերպիչները, ժյուրիի անդամները գոհ են փառատոնային օրերից ու ֆիլմերից: «Ես՝ որպես հին ռեժիսոր, գիտեմ՝ ինչքան բարդ է ֆիլմ

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Мta.gov.am-ը տեղեկացնում է՝ Արարատյան դաշտում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին` շրջանների զգալի մասում, 23-24-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում`

Լոռու մարզում կրակել են մարզպետի որդու վրա. News.am

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա։ Այդ մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքներ է ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն։ Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թարմ դանդուռով եւ չորահացով աղցան

Թթու դրած դանդուռը կամ խաշած դանդուռով աղցանը ծանոթ են, թերեւս, բոլորիս: Սակայն քչերն են պատրաստում թարմ դանդուռով աղցան, որը հավատացեք, անչափ համեղ է, իսկ թե որքան օգտակար է՝ ավելորդ է անգամ խոսելը: Անհրաժեշտ մթերքները Թարմ դանդուռ- 1 կապ Լոլիկ- 1 կգ Գլուխ սոխ-1 հատ կամ կես կապ կանաչ սոխ Սխտոր- 2 պճեղ (պարտադիր չէ) Թարմ

Երեւանի մամուլի ակումբը հանձնեց ամենամյա մրցանակները

2015 թ. հուլիսի 18-ին լրացավ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 20 տարին։ Նույն օրը Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս https://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։ 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական

«Ապրեք երաժշտությամբ» խորագիրը կրող համերգ՝ նվիրված Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին

Երեկ՝ հուլիսի 18-ին կայացավ մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված «Ապրեք երաժշտությամբ» խորագրով համերգին նախորդող մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էին՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,համերգի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իտալացի ակորդեոնահար, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, իտալացի կիթառահար Լուկա Լուչինին, թավջութակահար Սուրեն Բագրատունին, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, դաշնակահարուհի,

Արթուր Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցի մարզչին ստիպեց սպիտակ դրոշ պարզել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, այն էլ՝ չեմպիոնական գոտու համար մենամարտերում, նման բան հազվադեպ է լինում: Այս գիշեր Գերմանիայի Հալլե քաղաքում WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում պահպանեց չեմպիոնական գոտին՝ վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին: Մինչ այդ, արդեն չորրորդ ռաունդում, «Արքա Արթուրը» Շտիգլիցին նոկդաունի ենթարկեց եւ միայն ժամանակը չբավականացրեց մարտն

Հայաստանի երիտասարդ հեծանվորդները երեկ ուշ երեկոյան Աթենքից վերադարձան Երեւան

Մեր երիտասարդ հեծանվորդները Հունաստանում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությունում գերազանց էին հանդես եկել, իսկ Էդգար Ստեփանյանը «սկրետչ» մրցաձեւում նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու եկած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքերով. «ֆեդերացիայի աշխատանքը տվեց իր արդյունքը եւ ստացանք այն, ինչ սպասում էինք: Շատ խնդիրներ էին առաջանում, բայց մարզչական կազմը,

Եթե ոչ մեկի հետ չհամեմատվենք…

Ես մտածում եմ` ինչո՞ւ բոլոր մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են` իմ հարազատները, «Առավոտի» իմ ընտանիքը, իմ դասարանը, իմ հարեւանները, «Ա1+»-ի, «Շանթի», «Հ1»-ի, Մանկավարժականի իմ գործընկերներն ու ուսանողները, ինձ սիրում են: Շատ պարզ. որովհետեւ ե’ս եմ նրանց ճանաչում եւ սիրում: Իմ մտքով չի անցնում նրանց մասին որեւէ վատ բան ոչ միայն ասել, այլեւ մտածել:  Վստահ եմ,

Երկրաշարժ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում

Mes.am-ը տեղեկացնում է՝ սույն թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 22.43-ին (Գրինվիչի ժամանակով` 18.43-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան – Հայաստան սահմանային գոտում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 45.080: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

12-րդ «Ոսկե ծիրանն» ամփոփեց արդյունքները

Մեկ շաբաթ շարունակ Երևանում կինոյի տոն էր: Մայրաքաղաքի կինոթատրոններում կինոսերներներից յուրաքանչյուրը հավանաբար կարողացավ այդ ընթացքում գտնել իրեն հետաքրքրող ֆիլմեր, վերհիշել հին ու սիրված ֆիլմերը, մասնակցել վարպետության դասերի և այլն: Կինոտոնն արդեն ավարտվում է. այն այսօր ամփոփեց արդյունքները: Այսպիսով՝ խաղարկային ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչվեց Սիռո Գեռայի «Օձի գրկում» կինոնկարը: «Արծաթե ծիրան»­-ի արժանացավ Կիմ Դե-­Հուանի «Ձմռան վերջը»

Տիգրան Մանսուրյան. «Պետք է հայոց լեզվից ծնունդ առած հայ երգին կապված մնալ» (Տեսանյութ)

Թե ինչպես է մաեստրոն ոգեշնչվել Կոմիտասի «Կուժ առա» երգով եւ նրա ելեւէջով սոնատ գրել

Անի Երանյանը վթարի է ենթարկվել. News.am

Դերասանուհի Անի Երանյանը այսօր՝ հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Վարուժան Մանուկյանը NEWS.amի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Անի Երանյանի մոտ առկա են եղել վնասվածքներ՝ ձախ այտի ստորին կոպի եւ ականջի հետեւի

Դավիթ Սաֆարյանը՝ Ստեփան Սարգսյանի մրցաշարի հաղթող

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ստեփան Սաֆարյանի մրցանակների 20-րդ խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65 կգ քաշային կարգում նվաճեց հաղթողի կոչումը եւ մրցաշարի գլխավոր հովանավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացավ գլխավոր մրցանակը՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Տրանսպորտի և կապի նախարարությունը Մանվել Խաչատրյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ   հանդես կգա հայտարարությամբ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը, որում ներգրավված են նախարարության, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ, ծառայողական քննություն է իրականացնում 2015 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանի ավտոմեքենայի

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` անչափահաս զարմուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 

Երևանի քննչական վարչության  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն՝ իր քրոջ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: 2015թ. հուլիսի 10-ին Երևանի մի բնակչուհուց ստացվել էր գրավոր հաղորդում՝ եղբոր կողմից իր մանկահասակ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական

Քննչական կոմիտեն այսօր ստացել է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն այսօր առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: *** Կենսագրական տվյալներ Վլադիմիր Համլետի Հակոբյան Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության

Դավիթ  Սաֆարյանը Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության եզրափակչում է

  «Միկա» մարզահամալիրում որոշվեցին այն ազատ ոճային ըմբիշների անունները, որոնք այսօր երեկոյան 57, 65, 74 եւ 96 կգ քաշային կարգերում կպայքարեն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն Ստեփան  Սարգսյանի մրցանակների համար: Հայաստանի ազատ ոճայիններից եզրափակիչ մտել է միայն աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Նրա մրցակիցը լինելու

Արման Սաղաթելյանն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է իր աշխատանքից ազատման մասին. «Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Mta.gov.am-ը տեղեկացնում է՝ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա

«Իմ ֆիլմը շատերը չեն հավանել, բայց այն ինձ համար կարևոր է». ռեժիսոր

Եթե հարյուր տարի հետո ինչ-որ մեկը դիտի կինոռեժիսոր Վիեստուրս Կայրիշսի «Հավալուսնը անապատում» ֆիլմն ու ասի՝ ինչ տարօրինակ ֆիլմ է, տեսնես ո՞վ է հեղինակը, ռեժիսորի նվիրական երազանքներից մեկն իրականություն կդառնա… Վիեստուրս Կայրիշսն իր «Հավալուսնը անապատում» ֆիլմը ներկայացրել է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում: Ֆիլմը Լատգելան երկրամասի մասին է, որը Եվրամիության արևելյան

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի օտարված տրանսպորտային միջոցների գույքահարկի վճարման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների

Որ գործընթացներն անցնեն Մելիք-Ադամյանով

«Առավոտի» դիտարկմանը` գուցե միտումնավո՞ր է այդ առաջարկն արվում, որպեսզի, ինչպես սիրում էին կրկնել իշխանական գործիչները վերջին մեկ տարում, Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացները անցնեն բացառապես Մելիք-Ադամյան փողոցով, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց. «Տեղին եմ համարում ձեր հումոր-դիտարկումը, բայց կարծում եմ, որ Սահմանադրությունն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որի հետ կապված ինձ համար ընդունելի չեն մի քիչ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031