Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդ հեծանվորդները երեկ ուշ երեկոյան Աթենքից վերադարձան Երեւան

Հուլիս 19,2015 10:43

Մեր երիտասարդ հեծանվորդները Հունաստանում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությունում գերազանց էին հանդես եկել, իսկ Էդգար Ստեփանյանը «սկրետչ» մրցաձեւում նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու եկած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքերով. «ֆեդերացիայի աշխատանքը տվեց իր արդյունքը եւ ստացանք այն, ինչ սպասում էինք: Շատ խնդիրներ էին առաջանում, բայց մարզչական կազմը, ֆեդերացիան աշխատում էր: Նրանք ապացուցեցին, որ կարող են յուրաքանչյուր դժվարություն հաղթահարել եւ հասնել ցանկալի արդյունքի: Վերջերս ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել, բայց անցած կարճ ժամանակահատվածում նա իր դրական դերակատարությունն արդեն ունի: Վստահ եմ, որ հաջողությունները հեծանվային սպորտում շարունակական են լինելու»:скачанные файлы

Իսկ «Հայաստան» ՄՀԿ օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն  Աշոտ Խաչատրյանն ասաց. «Լավ մասնակցություն սպասում էինք: Չթաքցնեմ. Էդգարի հնարավորությունները գիտեինք եւ ակնկալում էինք, որ նա մրցանակային եռյակ կմտնի: Սակայն նա բոլորիս հաճելի անակնկալ մատուցեց՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Սա ծանր ու երկարատեւ աշխատանքի արդյունք է, որը հենց այնպես չի լինում: Համատեղ աշխատել են թե ֆեդերացիան, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, թե ՀԱՕԿ-ը: Իմ համոզմամբ այս ձեռքբերումը ժամանակային առումով ավելի շուտ եղավ այն բանից հետո, երբ ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Արման Սահակյանը, որը հեծանվորդների նախապատրաստական ողջ փուլը վերցրեց իր անմիջական հսկողության ներքո ու արեց ամեն բան, որպեսզի թիմն այդ ընթացքում ոչ մի խնդրի առջեւ չկանգնեն»

Վայրէջքից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն իր տպավորություններով առաջինը կիսվեց Aravot.am-ի հետ: «Մեր երեք հեծանվորդներն էլ գերազանց մասնակցեցին: Երեքն էլ հանդես եկան իրենց ամբողջ ներուժով եւ երկու մրցաձեւերում էլ մտան եզրափակիչ: Էդգար Ստեփանյանը հայկական հեծանվային սպորտի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Դրան սպասում էինք: Ես երբեք մեծ խոստումներ չեմ տվել, բայց մեկնելուց առաջ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ մեկնում ենք միայն հաղթանակի համար: Տեղյակ եք, որ մինչեւ ոսկին, մեր ձեռքից ռուսները բրոնզը «խլեցին»: Բայց «սկրետչում» Էդգարը մեծ՝ մեկ շրջանի, առավելությամբ հաղթեց նույն ռուս հեծանվորդին՝ նրան թողնելով երկրորդ տեղում: Իմ՝ որպես մարզչի եւ մեր ֆեդերացիայի համար գերազանց ձեռքբերում եմ համարում նաեւ Պավել Ստեփանյանի 12-րդ եւ Մհեր Մկրտչյանի 18-րդ տեղերը: Իսկ Մհերի պարագայում ասեմ, որ նա զինվորական ծառայության մեջ է եւ սա այս մրցաշրջանում նրա առաջին կարեւոր մեկնարկն էր», – ասաց Արմեն Գյոզալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031