Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ակտիվիստներին հերթով հրավիրում են հարցաքննության

Հուլիս 19,2015 21:13

Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի 12 նստացույց անողներին, որոնց հունիսի 23-ին Թատերական հրապարակից բռնի ուժով բերման էին ենթարկել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ու քրեական գործ հարուցել խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, հերթով հրավիրում են հարցաքննության: Նշենք, որ նրանցից 11-ը վկաներ են, իսկ մեկը՝ տնտեսագետ, դոցենտ Կարեն Պետրոսյանը կասկածյալ է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ակտիվիստները, նրանց հերթով ծանուցագրեր են ուղարկում: Առայժմ հարցաքննվել է ընդամենը մեկը ՝ Վոլոդյա Խաչատրյանը, այս մասին հաստատեց նաեւ երիտասարդի փաստաբան Թամարա Յայոլյանը: Նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, նա այսօր ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ակտիվիստ, մտավորական Տիգրան Պետրոսյանին հարցաքննության են հրավիրել վաղը, նրան արդեն իսկ ուղարկել են ծանուցագիր:

Իսկ Կարեն Պետրոսյանի գործով ակտիվիստները սպասում են իրավապահ մարմինների  որոշմանը, ինչպես հայտնի  է՝  նրանք ժամանակ են տվել իշխանություններին, որպեսզի կարճեն քրեական գործը, դադարեցնեն շինծու մեղադրանքով քրեական հետապնդումը, այլապես խոստացել են սկսել անհնազանդության ակցիաներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031