Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ոչ մեկի հետ չհամեմատվենք…

Հուլիս 19,2015 00:26

Ես մտածում եմ` ինչո՞ւ բոլոր մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են` իմ հարազատները, «Առավոտի» իմ ընտանիքը, իմ դասարանը, իմ հարեւանները, «Ա1+»-ի, «Շանթի», «Հ1»-ի, Մանկավարժականի իմ գործընկերներն ու ուսանողները, ինձ սիրում են: Շատ պարզ. որովհետեւ ե’ս եմ նրանց ճանաչում եւ սիրում: Իմ մտքով չի անցնում նրանց մասին որեւէ վատ բան ոչ միայն ասել, այլեւ մտածել:  Վստահ եմ, որ նրանք էլ որեւէ լուրջ առիթ չունեն իմ մասին վատը մտածելու կամ ասելու: Ես շրջապատված եմ սիրով՝ դրանից ավելի լավ բան էլ ի՞նչ կարելի ցանկանալ մարդուն:

Իսկ ինչո՞ւ չի կարելի նույն «մոդելը» տարածել ամբողջ մարդկության վրա: Որովհետեւ մարդկանց, նրանց խմբերի, ազգերի, պետությունների շահերն անընդհատ բախվում են: Մարդիկ կիսելու բաներ ունեն՝ մեկի ձեռքին ավելի շատ կոնֆետներ կան, մյուսի ձեռքին՝ ավելի քիչ: Վերջինս նեղվում է՝ ավելի շատ կոնֆետներ է ուզում, իսկ առաջինը վախենում է, որ իր կոնֆետների «ավելցուկն» իրենից խլեն: Այստեղից՝ վեճեր, կռիվներ, պատերազմներ, ապստամբություններ, հեղափոխություններ, հեղաշրջումներ…

Հնարավո՞ր է արդյոք դրանից խուսափել համաշխարհային մասշտաբով: Հավանաբար, ոչ, որովհետեւ մարդիկ միշտ էլ «ուղեղի մորմոք» կունենան ինչ-որ բան ավելի կամ պակաս ունենալու ու դրա համար դարդ անելու:  Բայց անհատական առումով ամեն մեկս կարող է կերտել երջանկության ի՛ր աշխարհն ու անընդհատ ընդլայնել այն: Նախապայմանն այն է, որ ոչ մեկի հետ չհամեմատվես եւ ոչ մեկի հետ մրցակցության մեջ չմտնես: «Չնայած մարդկանց առջեւ դրված խնդիրները նման են, դրանք նույնական չեն, – գրում էր շվեյցարացի հոգեբան Կարլ Գուստավ Յունգը, – Չնայած բոլոր սոճիները իրար նման են (հակառակ դեպքում մենք դրանք սոճի չէինք անվանի), սակայն ոչ մեկը մյուսին չի կարող կրկնել: Իրականում ամեն մի մարդ կատարում է ինչ-որ մի անկրկնելի բան, որը հատուկ է միայն իրեն»: Հենց որ սկսվում է «նվաճումների» եւ «հաջողությունների» համեմատությունը, վեճեր եւ կռիվներ են ծագում:

Իսկ եթե դու ոչ մեկին չես նեղացնում եւ ոչ մեկից չես նեղանում, որտեղի՞ց ծագի կռիվը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Բարի եղեք, ինքներդ մի անգամ էլ կարդացեք ձեր գրած հոդվածը և ինքներդ ձեր վրա ծիծաղեք…))).. Եթե չհասկանաք ինչի վրա պետք է ծիծաղել, հարցրեք, ծիծաղելով կբացատրեմ…)))…

    • Մարգար Մախսւդյան says:

      Հարգելի Արսեն, նկատել եմ, որ Ա. Աբրահամյանը հարցերին, հատկապես ընդդիմախոսների, պատասխանել առանձնապես չի սիրում, այնպես որ հույս չունեմ, թե Ձեր առաջադրած հանելուկի կանդրադառնա, սակայն դրա փոխարեն շատ է սիրում պատմություններ պատմել, հիմնականում՝ լոլոների տեսքով, ասենք.
      *եթե մեկը օրը ցերեկով և լկտիաբար մարդ է սպանում, ապա նա մեղավոր չէ, այլ մենք ենք մեղավոր, որ հանդուրժեցինք դա
      *եթե որևէ պաշտոնյա անխնա հափշտակում է բյուջեն, ատկատներ կազմակերպելով և քերելով շարունակ փչացնում է երկրի տնտեսությունը, ապա նա՛ չէ, մեղավորը, այլ մենք և հատկապես ընդդիմությունը, քանի որ եթե այդ պաշտոնյայի փոխարեն մենք լինեինք, երկրի վիճակն ավելի վատթար կլիներ
      *որքան էլ, որ անտաղանդ ու սնապարծ ղեկավարն իր թիմի հետ միասին անապատացնի երկիրը, միևնույնն է, կգտնվեն մարդիկ, որ ոչ մի դեպքում չեն լքի այս տարածքը և մենք չենք վերանա քարտեզի երեսից, իսկ եթե այնպես ստացվի, որ անկախությունն էլ կորցնենք, միևնույնն է՝ հայ ժողովրդին լիովին վերացնել հնարավոր չէ և այլն….մի խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է երկրում, շատ բնական է, իսկ ընդվզողները նրանք են, ովքեր քիչ կոնֆետ ունեն կամ ավելի ճիշտ՝ մանուկ հասակում ջեմով կոնֆետ չկերած անհաջողակների բազմությունն:է
      Այդ տեսակետից, այս հոդվածում առանձնապես նոր բան չտեսա, սակայն քանի որ տարատեսակ խնդիրներ լուծել շատ եմ սիրում, փորձում եմ քո առաջադրած հարցի պատասխանը գտնել:
      Ըստ իս՝ հոդվածի նորույթն այն է, որ հեղինակը հայտարարում է, որ բոլոր՝ իր հետ առօրյա շփումներ ունեցողներն իրեն անխտիր սիրում են: Ճիշտ է, շատ հավակնոտ է հնչում, սակայն տեսականորեն բացառել չի լինի, չէ՞ որ դրա նախադեպերն ունենք, օրինակ, վերցնենք դպրոցի շարքային անօրեն-տնօրենին: Նրա նկատմաբ ողջ մանկավարժական կոլեկտիվն ու հատկապես ծնողկոմիտեն լցված են անսահման սիրով և երախտագիտությամբ, ինչից կարող ենք եզրակացնել, որ Ա. Աբրահամյանի դեպքը ոչ միայն եզակի չէ, այլ նույնիսկ շատ տարածված:
      Իսկ ինչ կա այստեղ ծիծաղելի՞, հա հիշեցի.
      Մի՝ գրեթե կոնֆետ չունեցող տղամարդ գնում է սեռաբանի մոտ և գանգատվում, որ իր հարևանը, չնայած, որ տարիքով իրենից բավականին մեծ է, կանանց հարցերում լիքը կոնֆետներ ունի…
      -Իսկ, որտեղի՞ց գիտես,- զարմացած հարցնում է սեռաբանը:
      -Ինքն է ասում,- համոզված պատասխանում է կոնֆետազուրկը…
      -Դե, դու էլ ասա,- անվրդով խորհուրդ է տալիս բազմափորձ սեռաբանը…
      Հ.Գ.
      Եթե պատասխանը գոնե ճշմարտությանը մոտ էր, կարող եք + դնել, իսկ եթե ոչ՝ -, որ շարունակեմ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել… 🙂

      • Արսեն says:

        ..))).. Այն, որ բոլորը իրեն սիրում են, ինձ էլ թվում մի քիչ հավակնոտ, բայց անձնական ընկալման հարց է… ի վերջո, կարող ես, նույնիսկ, այլոց ցանկացած վերաբերմունք քո նկատմամբ՝ ընկալել որպես սեր..)).. Սիրամետր չկա, որ կարողանք ասածդ ստուգել..))..
        Հեղինակի ինքնակարծիքը նրա անձնական ազատության տիրույթն է … հասարակայնորեն վտանգավոր արտահայտումներ չունի, այնպես որ՝ աստված իր հետ…
        Իմ կարծիքով՝ այդ մասը գրվել է, որպեսզի «կամուրջ» ծառայի՝ մնացած հոդվածի համար.. որպես հետագա «մոդելի» նախադեպային հիմք…
        Ստուգման ոչ ենթակա, հեղինակի սուբյեկիվ՝ զգացական ընկալումը՝ ծառայում է «մոդել» ամբողջ աշխարհի վրա տարածելու համար..)))… Բայց նույնսկ դա չէ ամենահետաքրքիրը…
        Եթե ցանկանում եք կռահել ինչն էր ծիծաղելի իմ համար… ուշադրություն դարցրեք՝ չմրցակցելու մասի վրա..))).. Ւմ համար՝ ամենազվարճալին՝ նախավերջին պարբերությունն է։։

        • Մարգար Մախսւդյան says:

          Համեմատության վրա հեղինակի կողմից գրաքննություն դնելու առաջարկի վրա կարելի էր ծիծաղել, եթե այդքան տխրեցնող չլիներ, ի դեպ՝ մյուս բոլոր լոլոների նման, սակայն անկեղծորեն պիտի ասեմ, որ երբ որոշ նեոբոլշևիկների պաթետիկ ու խրոխտ ինքնագովասանքներն եմ կարդում՝ սադո-մազո ոճի մեջ, դրանից հետո Ա.Աբրահամյանի նույնիսկ ամենախուճուճ խմբագրականն ինձ Մոցարտի սերենադներն է հիշեցնում, և եթե հաշվի առնենք այն, թե որքան շատ կան այդպիսի կուրծք ծեծող քյառթուներ մեր հասարակության մեջ, ապա Ա. Աբրահամյանի այն պնդումը, որ իր շրջապատում բոլորն անխտրիր իրեն սիրում են, միանգամայն արժանահավատ է թվում:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Աբիժնիկներ բոլոր երկրների, միացեք…
    անուններ չեմ տալիս, բայց այստեղ առնվազը մի երկու հոգու մեկնաբանություն էլ է պակասում, այն էլ երևի կիրակնօրյա բարբեքյուից վերադառնան, անպայման կգրոտեն մաղձոտ տողեր…
    Դե իհարկե, ինչպե՞ս կարելի է բավարարվել ունեցած կոնֆետներով և աչքը ուրիշի ունեցածին չտնկել… ինչպե՞ս կարող են մեկնումեկին շրջապատում անկեղծ հարգել կամ սիրել… և ընդհանրապես ո՞նց կարելի է բարություն քարոզել, ախր դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ իրենց համար անհասանելի է…
    Սեռաբանին այցելելու անեկդոտից ավելի տեղին է աստեղ խաղողին չհասնող աղվեսի ասացվածքը:
    P.S. Պարոն Աբրահամյան, ամենևին չեմ զարմանում Ձեր կարգավիճակի վրա, կամ առավել ևս՝ ՆԱԽԱՆՁՈւՄ, քանի որ ես էլ եմ նույն կերպ նայում ունեցած ու չունեցածս կոնֆետներին, և ինձ էլ սիրում են գրեթէ բոլոր ճանաչողներս.: Նիկոլին հեչ չեմ համակրում, բայց այս պարագայում նրա ոճով կասեմ՝ +1 !!

    • Արսեն says:

      Պապիկյան… Կողմ լինելով հոդվածում արտահայտված «մտքերին», ոտի վրա, բոլոր էդ մտքերը՝ բռնաբարեցիր..)))..
      Եթե դու վերդարձել ես Ղարաբաղից՝ էդ չի նշանակում, որ առավելություն ունես Կիրակնորյա բարբեքյուից վերադարձածի նկատմամբ ..))..
      …«Նախապայմանն այն է, որ ոչ մեկի հետ չհամեմատվես եւ ոչ մեկի հետ մրցակցության մեջ չմտնես»…
      Համաձայն էիր չէ? Բա ինչու համեմատվեցիր?..)))… Հլա հերիք չի համեմատվեցիր, դեռ գտար, որ «աբիժնիկների» և «բարբեքյոըից վերադարձողների» նկատմամբ՝ առավելություն ունես..))).. Թե չունես, և ինքդ էլ «բարբեքյուից վերադարձող» և «աբիժնիկ» ես?..)))..
      Պապիկյան դու «աբիժնիկներին» չես սիրում? էդ դեպքում, փոխադարձության սկզբունքով՝ «աբիժնիկներն» էլ քեզ չեն սիրում… բայց, քեզ «սիում են բոլորը»..))).. Ինչպես հասկանալ?
      Քո «մեկնաբանությունը» վիրավորական էր «բոլոր երկրների աբիժնիկների», «անուններ չեմ տալիս, բայց այստեղ առնվազը մի երկու հոգու» համար… բայց միտքը, որի հետ դու համաձայն էիր՝ … «Իսկ եթե դու ոչ մեկին չես նեղացնում եւ ոչ մեկից չես նեղանում, որտեղի՞ց ծագի կռիվը»՝…))).. ինչու վիրավորեցիր եթե համաձայն էիր հեղինակի հետ?..))..
      Մի խնդրսնք էլ ունեմ, հաճախակի մեկնաբանություններ գրի էլի… Դու իմ համար, բավականին հարմար՝ ինտելեկտուլ պունչինգ-բոլ ես ..)))..

      • Հրանտ Պապիկյան says:

        Արսեն, քո այս ինտելեկտուալ վարժանքը (որը հավանաբար վերընթերցելով՝ ինքդ քո մտքի սրությունից գոհ փայլատակել ես) հիմնված է այն բանի վրա, որ աբիժնիկները իմ համար ինչ որ մի կարևոր դեր են խաղում, կամ ես օր ու գիշեր մտածում եմ, թե նրանք իմ մասին ինչ տպավորություն կստանան: Իսկ իմ համար նրանք ՀԱՇԻՎ ՉԵՆ, կարո՞ղ ես պատկերացնել: Իսկ մի բան, որ իմ համար հաշիվ չի, ես չեմ էլ մտահոգվում նրանց վիրավորվելուց կամ իմ նկատմամբ տածած այլ զգացմունքներից, և առավել ևս չեմ ՀԱՄԵՄԱՏՎՈՒՄ չեղած բանի հետ…
        Այնպես որ ոչ մի կազուս չկա: Բոլոր նրանք, ում կարծիքը իմ համար նշանակություն ունի՝ ինձ սիրում են:
        Ես ընդամենը իմ համար արձանագրում եմ, որ կա այդպիսի մի խավ, որի գոյությունը և մանավադ կարծիքը ինձ չի հետաքրքրում: Դու այդ ցուցակում ես այն օրվանից, երբ գրեցիր, որ պատրաստ ես նույնիսկ իսլամի քարոզիչ լինել՝ եթե լավ վարձատրեն…
        Իսկ երբեմն պատասխանում եմ, որպեսզի շարքային ընթերցողի մոտ կարծիք չկազմվի, որ մեծամասնությունը քո պես մտածողներն են: Չնայած մեծամասնություն էլ լինեք՝ դեր չի խաղալու: Համացանցային ՛՛կոնֆետազուրկների՛՛ մեծամասնությունները չեն արտահայտում իրական հարաբերակցությունը: Ադեկվատ մարդիկ շատ ավելի շատ են, բայց որպես կանոն՝ քոմենտների հետ զահլա չունեն

        • Արսեն says:

          Շնորհակալ եմ՝ պատասխանի համար..))..
          Ւրականում՝ ընկար ֆաշիստա-հայրենասիրական փոսը (կներես, բայց դիտմամբ էի՝ կափարիչը բաց թողել..)))..)։
          Ըստ քո «կազուսը լուծելու» եղանակի՝ ստացվում է, որ ՀՀ բնակչությունը (և ամբողջ աշխարհի՝ բայց այս դեպքում կարևոր է հենց ՀՀ բնայչությունը և մասնավորապես՝ մարդկանց այն մասը, որոնց հետ դու կարող է անձնական շփումներ ունենաս) բաժանվում է երկու (առնվազն երկու) կաստայի, մարդիկ որոնք քեզ սիրում են, և «աբիժնիկներ» որոնք քեզ չեն սիրում և որոնց կարծիքը հաշվի առնելու կարիք չկա…)))..
          Փայլուն է..)))..
          Հարցեր՝
          Տուր «աբիժնիկի» քո սահմանումը…
          1.Արդյոք «աբիժնիկները» ունեն նույն իրավունքները, ինչպես այն մարդիկ որոնց կարծիքը դու հաշվի ես առնում?
          2.Արդյոք դու գտնում ես, որ «աբիժնիկների» նկատմամբ առավելություն ունես?
          3.Արդյոք, քո համար՝ քեզ սիրելը «աբիժնիկ» չլինելու պայման չէ?
          4.իսլամի քարոզիչ չեմ կարող լինել՝ տեսական գիտելիքներս չեն բավարարում, բայց եթե լավ վճարեն՝ կարող եմ լինել՝ քրիստոնեության քարոզիչ… Հիմա ինձ ավելի լավ ես վերաբերվում?
          5. «Ադեկվատ մարդիկ» ունեն ՀՀ-ում որոշումներ կայսցնելու պրոցեսի վրա՝ ազդեցություն?
          6. Արդյոք «աբիժնիկը» կարող է ադեկվատ մտածողությամբ մարդ լինել?

          • Հրանտ Պապիկյան says:

            1) այո՝ ցավոք սրտի
            2) այո՝ անկասկած
            3) ոչ, պարտադիր չէ
            4) անիմաստ հարցերի չեմ պատասխանում
            5) այո, իհարկե
            6) իհարկե ՈՉ, դա անհամատեղելի է
            և մի հարցի պատասխան էլ իմ կողմից՝ ՛՛վշտացածությունը՛՛ բուժելի հիվանոդություն է, բայց բժիշկը հենց տվյալ մարդու մեջ է և միայն ուժեղներին է հասանելի…

          • Արսեն says:

            4 րդ հարցին՝ պատասխանիր, հարցի հիմար կամ ոչ հիմար լինելը՝ պատասխանողը չի որոշում այլ հարց տվողը, (թե չէ՝ ճիշտ այդպես են վարվում ձեր քաղաքական գործիչները» բոլոր այն հարցերի նկատմամբ՝ որոնց չեն ուզում պատասխանել..)).. (պրիմիտիվ կռուտիտ է ..))..)
            Վերջին «դիտարկումդ» ևս մի հարց առաջ բերեց..))..
            7 Իսկ բոլոր այն «թույլերը», որոնք չեն կարողանում ինքնուրույն բուժել իրենց հիվանդությունը, ինչ անեն? «Ուժեղները» ինչպես պետք է վարվեն նրանց հետ, գնդակահարեն, թե թողնեն մինչև իրենք-իրենց «վշտացածությունից» կմեռնեն՝ ժամանակից շուտ?… կամ քո լուծումը…
            Պատասխանիր՝ հետո կամփոփեմ…

            Հ. Գ. «Աբիժնիկի» քո սահմանում տալը՝ չմոռանաս…

        • Արսեն says:

          Չմոռանամ..)).. եթե մտածում ես հասարակական կարծիքի մասին, ապա այս հոդվածները հասարակական կարծիք չեն ձևավորում… հոդվածը կարդացլել է (եթե իհարկե՝ կարդացվել է..))..) 395 անգամ… դա շատ քիչ է՝ նույնիսկ Հայաստանում
          հասարակական կարծիք ձևավորելու համար։ (իսկ կոնկրետ մեր գրածները՝ Ա. Աբրահամյանի կողմից՝ մեզ նկուղ քշելուց հետո, կարդում են շատ ավելի քիչ մարդ…)։
          Հայաստանում հասարակական կարծիք ձևավորում է Ռուսական հեռուստատեսությունը, Բաղրամյանում կանգնած ջրցան մեքենան, Լֆիկի սուպերմարկետների գները մեկ էլ Լիսկայի հերթական հերոսությունները… Մնացածը՝ «աբիժնիկ» են..)))..
          Ւսկ մենք՝ այստեղ ինտելեկտուալ մարմնամարզությամբ (կամ ձեռնաշարժությամբ՝ ինչպես կցանկանաս ..)))..) ենք զբաղված… ի տարբերություն Ա. Աբրահամյանի՝ ձրի..)))…
          Հարցերին պատասխանիր..)))..

  3. Հրանտ Պապիկյան says:

    Նայիր կետ 4) ))))))

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031