Օրվա լրահոսը
Նման ցույցեր այսօր չեն կարող տեղ գտնել Ռուսաստանում կամ Ադրբեջանում. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի իրադարձությունները։
«Ո՞ւր է կորել ՀԷՑ-ի վնասը». «168 Ժամ»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2014թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 2014 թվականը փակել է 9,8 մլրդ դրամի վնասով։ 2013 թվականին ՀԷՑ-ն նույնպես վնասով է աշխատել, վնասի չափը կազմում էր 9.5 մլրդ դրամ։ ՀԷՑ-ն ունի նաև խոշոր պարտքեր՝ փոխառությունների ու մատակարարների գծով, որոնք 2014-ի ընթացքում նույնպես աճել են։ Կարճ ասած՝ ՀԷՑ-ի վիճակը, ըստ ՀԷՑ-ի, տխուր է։ Սակայն
Ոստիկանություն. Գյումրիում անցկացված երթի մասնակիցներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ դանակ
Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված: Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը
Ոմանք իրենց կորցրել են, Մաշտոցի պողոտայի՝ Օպերային հարող տարածքում անհամություններ են անում
Եթե Բաղրամյանի վրա ամեն ինչ խաղաղ ու հրաշալի է, ապա հենց այս պահին էլ Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոց-Սայաթ-Նովա հատվածում, մինչեւ Թումանյան փողոց ոմանք անդադար միացնում են մեքենայի ազդանշանները, չնայած արդեն շատ ուշ ժամ է, եւ շրջապատի բնակիչները քնած են: Շատ միամիտ կլինի կարծել, որ նրանք որեւէ կապ ունեն ցուցարարների հետ: Եթե հատուկ սադրիչներ չեն, ապա իրավիճակից
Բաղրամյանի վրա խաղաղ է. երգում են, պարում եւ վոլեյբոլ խաղում՝ չնայած մթին
Այս պահին Բաղրամյան պողոտայի վրա խաղաղ իրավիճակ է: Մարդիկ շատ-շատ են, շատ ավելին, քան երեկ, բայց իրավիճակը խաղաղ է, երգում են, պարում, շատերը պառկած են, հանգստանում են: Իսկ ահա Մաշտոցի պողոտայի վրա լարվածություն կար: Թումանյան-Մաշտոց հատվածից մինչեւ Բաղրամյան մարդկանց մի հոծ խումբ պարբերաբար փորձում էր խոչընդոտել երթեւեկությանը, կանգնեցնել երթեւեկությունը: Մեքենաների ազդանշանները ահավոր աղմուկ էին առաջացնում,
Հոգեւորականները «Տեր ողորմյա» երգեցին ոստիկանական պատի մոտ (Տեսանյութ)
Ու փորձեցին թոթափել լարվածությունը
Վլադիմիր Գասպարյանը բղավում էր. «Սթափվեք, սա փոքր երկիր ա» (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում խուճապ է, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված
Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն
Ավետիսյանների հարազատները՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին
Քիչ առաջ նախագահականից մամլո հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս, իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին Ավետիսյանների սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշման համար: Հաղորդագրությունից տեղեկանում
Ոստիկանները պատրաստվում են «ազատագրել» Ֆրանսիայի հրապարակը
Էլեկտրական հոսանքի թանկացման համար պայքարող մարդկանց բազմությունը
Բաղրամյան պողոտային մինչեւ Մաշտոց է ձգվում:
Շարմազանովը հստակ չասաց`էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կասեցվո՞ւմ է, թե`ոչ
«Ես չեմ այդ պաշտոնյան»
Թեւան Պողոսյան. «ՀԷՑ-ում աուդիտը դեռ չի նշանակում հանձնաժողովի որոշման կասեցում»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՀԷՑ-ում հնարավոր է աուդիտ անցկացվի եւ այն լուրերը, որ աուդիտի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը պետք է կասեցվի՝ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեցԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պարոն Պողոսյանն ասաց, թե աուդիտ անցկացնելը դեռ չի նշանակում, որ ավտոմատ կասեցվում է սակագնի բարձրացման որոշումը: Պարոն Պողոսյանի ներկայացմամբ՝ հնարավոր է աուդիտը ամիսներ տեւի,
Շարժ՝ ոստիկանական շարքերում. Վովա Գասպարյանը ցուցումներ է տալիս
Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիան : Ցուցարարները վանկարկում են «չեղարկում», «հաղթելու ենք», հնչում է երգ երաժշտություն, ցուցարարները քոչարի են պարում: Նշենք, որ նրանց չի բավարարել նախագահականի տարածած այն հայտարարությունը, որում նշվում է աուդիտի անցկացման մասին. «Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ
Գյումրիում որոշել են «բռնաբարել» Բիբինին. այսօր տեղի ունեցավ ցեխաշաղախ երթ՝ քահանայով ու բիզնեսմեններով (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրիում հոսանքի թանկացման դեմ տեղի ունեցած այսօրվա բողոքի ակցիան սկսվեց քահանայի աղոթքով: Տեր Փավստոսը Գյումրու Թատերական հրապարակում նշեց, որ ժողովրդի պահանջը արդար է, եւ կոչ արեց հեռվում կանգնած ոստիկաններին չտարանջատվել ժողովրդից, քանի որ նրանք եւս ժողովրդի մասն են: Նա ոստիկաններին հասկացրեց, որ որեւէ դեպքում ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա, քանի որ նրանց պայքարից կշահեն նաեւ իրենք:
Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում կանխել հավանական սադրանքները
Տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում: Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ: Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ
Խաչատուր Սուքիասյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին
Այս պահին Բաղրամյան պողոտա եկավ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա լրագրողների հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցերում հնարավոր աուդիտի վերաբերյալ ասաց, որ շատ կարեւոր է եւ, այո, աուդիտ պետք է անցկացվի ոչ միայն վերջին երկու տարիների գործունեության վերաբերյալ, այլեւ՝ շատ ավելի վաղ տարիների եւ, ընդհանրապես, ամբողջ էներգետիկ համակարգը պետք է լուրջ ուսումնասիրությունների ենթարկվի: Սուքիասյանի խոսքերով՝ եթե
«Պետական և մասնավոր ներդրումները տարեցտարի ավելանում են». Արև Սամուելյան
«Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումն ու վերականգնումը Մշակույթի նախարարության գերակա խնդիրներից է նաև այս տարի»,- Բջնիում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նրա տեղեկացմամբ՝ եթե 1988 թվականին ՀՀ տարածքում հաշվառված էր շուրջ 15 հազար հուշարձան, ապա այսօր հաշվառված հուշարձանների թիվը հասնում է 24224-ի: Միայն վերջին 3-4 տարիների ընթացքում 500 հուշարձան
Սունդուկյանի դերասանները ներկայացման ժամանակ բողոք են արտահայտել ընդդեմ էլէներգիայի թանկացման. Armlur.am
Իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ սակագնի թանկացման և ակտիվիստներին աջակցությունը ցուցաբերելու համար, այսօր Սունդուկյան թատրոնի դերասանները «Դեպք մետրոյում» ներկայացման ժամանակ անսպասելիորեն բարձրացրել են «Ոչ թանկացմանը» ցուցանակ: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ըստ ցուցարարների՝ աուդիտի մասին որոշումն ուշացած է
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները քիչ առաջ արձագանքեցին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի բաշխիչ ցանցերում աուդիտի անհարժեշտության մասին հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀՀ եւ ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է, որ ճիշտ կլիներ, որ միջկառավարական
Ցուցարարները Հայաստանի 100 մետրանոց դրոշ բերեցին Բաղրամյանի պողոտա
Քիչ առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները Հայաստանի 100 մետր երկարությամբ դրոշ բերեցին Բաղրամյանի պողոտա: Ցուցարարները այժմ ծածանում են դրոշը, պարում եւ գոռում են «Հայաստան», «հաղթելու ենք» եւ այլն: Մի պաստառի վրա էլ ռուսերեն գրված է. «Սա Մայդանը չէ, սա Մարշալ Բաղրամյանն է»: Սա կապված է այն փաստի հետ, որ վերջին օրերին
Արարատ Զուրաբյան. «Հնարավոր է իշխանությունները զիջեն»
Այս պահին Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների մոտ են ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Արարատ Զուրաբյանը լրագրողների զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բաշխիչ ցանցերում աուդիտ պետք է անցկացվի, ասաց, որ սա հնարավոր է` քայլ է իշխանությունների կողմից հանրության պահանջին զիջելու. «Տրամաբանությունը թելադրում է, որ մինչև աուդիտի ավարտը թանկացումը կկասեցվի
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ սադրիչների միջեւ վեճ տեղի ունեցավ
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում երկու երիտասարդների միջեւ վիճաբանություն եղավ: Տղաներից անցավ բարիկադները, լրագրողների համար նախատեսված հատված մտավ եւ վազեց, նրա հետեւից էլ իր հետ վիճող մյուս երիտասարդը: Նրանք հետեւից վազեցին բավականին մեծ թվով ոստիկաններ եւ բռնեցին: Ոչ ոք չհասկացավ իրականում ինչ էր տեղի ունեցել, որովհետեւ ոչ ոստիկաններն են պարզաբանում տալիս, ոչ էլ այդ տղաները: Ակցիայի
Նախագահը Սամվել Ֆարմանյանին նկատողություն չի արել
Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ – Ինչո՞ւ նստացույցի երկրորդ օրը որոշեցիք գնալ Բաղրամյան պողոտա եւ պատնեշ կանգնել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Դա ձեր նախաձեռնությունն էր, թե` կուսակցական հանձնարարություն: – Դա եղել է, բնականաբար, իմ նախաձեռնությունը, թեև ինքս հասկանում եմ, թե որքան անհամոզիչ այն կարող է թվալ բոլոր նրանց համար, ովքեր նման իրավիճակներում տղամարդկություն չունեն
Պերմյակովի գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ է հանձնվել
Ինչպես տեղեկացանք քիչ առաջ նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ
«Комсомольская правда»-ն Երեւանի բողոքի ակցիայի մասին. «Ուրախ երեխաներ, աղբամաններով խաղ»
Լրագրողը գրել է, որ գիշերը ժամը 2-ին իրեն է մոտեցել մի քաղաքացի եւ հարցրել, թե ինչու են ստում: «Ես դեռ չեմ հասցրել»,- պատասխանել է Վլադիմիր Որսոբին:
Սահմանին զոհ ունենք, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչպես և նշում էինք՝ ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը: Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:
Սադրիչներ, հարբածներ եւ «շիզոֆրենիկներ» Բաղրամյանում. ակտիվիստը վստահ է՝ ոստիկաններն են ուղարկում
Ակտիվիստները պատմում են, որ ոստիկաններն ում ասես չեն ուղարկում՝ սադրելու եւ ցույցը ցրելու համար
ՀՀ Նախագահ. «Ճիշտ կլիներ, որ դիտարկվեր բաշխիչ ցանցերի գործունեության աուդիտի անցկացման հնարավորությունը»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների
Բաղրամյան պողոտայում ոստիկանների նոր ջոկատ ավելացավ
«Ոչ Թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում շարունակում է իր նստացույցը:Ցուցարարները այժմ երգում և պարում են: Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նոր ջոկատ ավելացավ,սակայն վերջիններս պատ չկազմեցին: Այժմ ոստիկանության կազմած պատը եռաշերտ է: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































