Օրվա լրահոսը
Ռուսաստանը Հայաստանից կպահանջի սահմանափակել նորվեգական ձկնեղենի ներմուծումը. Tert.am
«Ռոսսելխոզնադզորը»` Ռուսաստանի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկման դաշնային ծառայությունը, նամակներ է պատրաստում, որոնք հղելու է Բելառուսին, Ղազախստանին ու Հայաստանին` նորվեգական ձկնեղենի ներմուծման սահմանափակման պահանջով: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ կերպ «Ռոսսելխոզնադզորը» փորձում է հասնել նրան, որ Եվրասիական տնտեսական միությունում արգելվի նորվեգական ձկնեղենի ներմուծումը: «Ռոսսելխոզնադզորի» այս քայլը տեղի է ունենում նորվեգական ընկերությունների հետ Ռուսաստանի տարաձայնությունների ֆոնին. նախօրեին
Լուկաշենկոն ներում է շնորհել բանտարկված նախագահի նախկին թեկնածու Ստատկևիչին. 1in.am
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել մի շարք ընդդիմադիրների, այս մասին շաբաթ օրը տեղեկացրել են նրա աշխատակազմում: Ազատություն է ստացել քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչը, ով ծեծվել և ձերբակալել էր 2010թ. դեկտեմբերի 19-ին՝ նախագահական ընտրությունների օրը: Ստատկևիչը ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և դատապարտվել վեց ու կես տարվա ազատազրկման: Մանրամասներին կարող
Արցախ մեկնող ուխտագնացները վթարի են ենթարկվել. կա 2 զոհ 2 վիրավոր. SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mitsubishi Montero մակնիշի GEN-045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել է Գորիսի բժշկական
Կդադարեցվի Աջափնյակի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, Մարգարյան 20, 20/1, 22 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր»
«Բորուսիան» համաձայնել է Հենրիխ Մխիթարյանին վաճառել «Լիվերպուլին»
«The Independent»-ը տեղեկացնում է, որ ամառային պատուհանի ընթացքում հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ մերսիսայդցիների հերթական ձեռքբերումը: «Կարմիրները» դորտմունդցիներին հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկել են 15 միլոն ֆունտ (21 միլիոն եվրո) եւ «Բորուսիան» ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Imago-ի
Սերժ Սարգսյան. «Անկախությունը գին ունի, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել»
Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին: 2007 թվականից անցկացվող այս հավաքը հայրենասիրական ուղղվածությամբ լայնածավալ սոցիալական նախագիծ է, որի գլխավոր նպատակն է հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված Հայրենական մեծ պատերազմում ներդրում ունեցող ժողովուրդների բարեկամության, ազգային, մշակութային արժեքների պահպանմանը
«Ոչ թալանինը» ոստիկանությանը 4 աշխատանքային օր ժամանակ տվեց
«Ոչ թալանինը» պահանջում է նաեւ տեսանյութ տարածել, որտեղ ոստիկանը ներողություն է խնդրում
Օսիպյան. Տարեց տղամարդուն հարվածած ոստիկանը վնասվածքների պատճառով է նյարդայնացել
Ըստ Օսիպյանի՝ լեյտենանտ Վարդգեսյանը հիվանդանոցում բուժում է ստանում
Մաքսիմ Սարգսյան. Անկախ ծառայողական քննության արդյունքներից ոստիկանը պարտավոր է ներողություն խնդրել
«Եկեք իրավական գնահատականին սպասենք, հետո նոր խոսենք բարոյականի մասին»
Մեկնարկը սկսվեց Բերձորից
Օգոստոսի 21-ից սկսվել է ՀՀ ԵԿՄ ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ, որի հիմքը դրել է Նազիկ մայրիկը՝ Զորավար Մանվել Գրիգորյանի մայրը 22 տարի առաջ: Ուխտագնացությունը նվիրված է Արցախի անկախության հռչակմանը, Գիտելիքի օրվան: Մեկնարկն Արցախում սկսվեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Մեկ օր առաջ ուխտագնացներն Արցախի ճանապարհին արդեն այցելել են Գորիսի տարածաշրջանի հուշարձաններ, տարբեր երգչախմբերի, պարախմբերի մասնակցությամբ համերգային ծրագիր
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն
Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները վարչական իրավախախտում կատարելու համար Կենտոնականի բաժին են բերել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից՝ 1948 թ. ծնված Հակոբ Նազարի-Դեխնավիին, որը ժամը 20-ին հաղորդում է տվել, որ ժամը 19-ին Հանրապետության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը ապտակել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական
Սանկտ Պետերբուրգի «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսի անդրանիկ ներկայացումը
«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանի հրավերով, առաջին անգամ հյուրախաղերով մայրաքաղաք է ժամանել Սանկտ Պետերբուրգի «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը, որի երևանյան ներկայացումները նվիրված կլինեն աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80 ամյակին: Կոմիտասի անվան զբոսայգում`նախկին դելֆինարիումի տեղում հատուկ կահավորված տարածքում կայացել է կրկեսի անդրանիկ ներկայացումը: Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Երևանի
Հայաստանում կատարվող պեղումներով հետաքրքրված են նաև օտարերկրացի մասնագետները
Հայ հնագետները միջազգային գործընկերների հետ պեղումներ են իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում՝ փորձելով բացահայտումներ անել բրոնզեդարյան նախնիների և Առաջավոր Ասիայի հին շրջանի հասարակությունների, քաղաքակրթությունների ձևավորման ժամանակների վերաբերյալ: Հայաստանում կատարվող պեղումներով այսօր հետաքրքրված են և նույնիսկ մասնակցում են դրանց մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից ու Ավստրիայից: Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման
Նոր ամբուլատորիա` տնտեսված միջոցների հաշվին
Օգոստոսի սկզբին մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նոր բժշկական ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այսօր շինհրապարակ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը և մարզի առողջապահության պատասխանատուները նախարարին ներկայացրին կատարված աշխատանքների ծավալները: Արմեն Մուրադյանը շինարարների հետ զրույցում կարևորեց իրականացվող աշխատանքների որակի և ժամկետների
Քաղաքացիների 93 տոկոսը բացասաբար է վերաբերվում ոստիկանության՝ հունիսի 23-ի աշխատանքին
Քաղաքացիների 52 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատել Սերժ Սարգսյանի արձագանքը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ընթացքում
Անուշ Գրիգորյանը նվաճեց նաեւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը
Աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը քիչ առաջ Հունգարիայում նվաճեց նաեւ այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երեք անընդմեջ հաղթանակից հետո Անուշիկը մտել էր եզրափակիչ եւ ոսկե մեդալը վիճարկելու էր Հունաստանը ներկայացնող Պելա Ֆոտեինի հետ: ՀԲՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեր աղջիկը մրցակցին գերազանցել է բոլոր առումներով եւ հաջողության հասնելու ոչ
Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ մասնակից ունի
Չինաստանում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի: 400 մետր վազքում հանդես է գալու Ամալյա Շառոյանը, որը բնակվում է Սանկտ-Պետերբուրգում, սակայն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ամալյան մեկնարկի է դուրս գալու օգոստոսի 24-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ all-athletics.com-ի
«Որոշ մասնագիտությունների գծով մասնագետների հերթեր են գոյանում, որոշների դեպքում էլ մասնագետ չի գտնվում»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ ոչ թե պետք է աշխատել աշակերտի, ուսանողի հիշողության վրա, այլ պետք է զարգացնել նրա մեթոդական-որոնողական ունակությունները: «Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, և պարզվում է, որ այն, ինչ անցել ես դպրոցում ու բուհում, գործնականում քեզ պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց սոցիոլոգը՝ նկատելով, որ զարգացած երկրներում «Պատմություն»
Պատմությունը կրկնվեց
Շուրջ 15 տարի առաջ այս լուսանկարը դարձյալ հրապարակվել է «Առավոտում»: Այն ժամանակ լուրեր էին տարածվել, թե ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի մերձավորներից մեկի հուղարկավորության կապակցությամբ գտնվելով Սեւանում՝ գործարար Ռուբեն Հայրապետյանը ծեծել է այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ դրանից կարճ ժամանակ անց բնապահպանության նախարար նշանակված Վարդան Այվազյանին: Մինչ հանրությունը վրդովված էր, մեկը մյուսին հետեւում
Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հանդիպել է երիտասարդ ճամբարականների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի և «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: «Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը,
ՀՀԿ-ական պատգամավորը` Լեւոն Տեր-Պետրոսյանին
«Լավ է, որ առաջին նախագահը որոշել է ակտիվ քաղաքականություն դուրս գալ: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ առաջին նախագահը, նաեւ իբրեւ ՀՀ առաջին սահմանադրական հանրաքվե անցկացրած եւ առաջին Սահմանադրությունն ընդունած մարդ, շատ լավ կլինի, որ մասնակցի ու իր բարի խորհուրդներով աջակցի, որպեսզի այն բարեփոխումները, որոնք մեր ժողովրդին են պետք, ավելի լավ որակով ընդունվեն»,- «Առավոտի» հետ զրույցում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-27-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 23-27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է
Նշանն անդարձության
Իմ անքնության հերթական լուսաբացներին, ամռան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում` ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը՝ փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ
Հոգեբան. «Հետարձակուրդային սթրես են ապրում իրենց մասնագիտությամբ, աշխատավարձով կամ կոլեկտիվով չբավարարված մարդիկ»
Տղամարդիկ ավելի դժվար են հանգստի ռեժիմից անցնում աշխատանքի
Ինչու Սյուզի Գեւորգյանը իրեն ծեծող ոստիկանների դեմ բողոք չի ներկայացնում (Տեսանյութ)
Ոստիկանությունը բանավոր հայտարարությունը ծեծի մասին հիմք չի ընդունում Երեկ Ազատության հրապարակում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը եւ Հիմնադիր խորհրդարանը բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դատապարտելու Հիմնադիր խորհրդարանի համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու միջադեպը: Սյուզի Գեւորգյանը վստահեցնում է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանները, որովհետեւ ինքը Համահայկական խաղերի ժամանակ թռուցիկներ է բաժանել՝ ռեժիմի դեմ: Ոստիկանները եղել
Վիլեն Խաչատրյան. «Աշխարհը վալյուտային պատերազմի մեջ է»
«Եթե մեր արտահանման ծավալներով կարողացանք ունենալ դոլարային մուտք, մի քիչ ավելի թեթեւ կտանենք այդ շոկը»
Արամ Պաչյանն իր նոր գիրքը կհրատարակի՞, թե՞ ոչ
Արձակագիր Արամ Պաչյանը ֆրագմենտալ վեպ է գրում, որը բաղկացած է առանձին պարբերություններից, տողերից, նախադասություններից: Այստեղ չկա ընդգծված սյուժե, ակնհայտ կապ տեքստերի միջև: Նոր վեպը լրիվ տարբերվում է նախորդ երեք գրքերից («Ռոբինզոն և 13 պատմվածք», «Ցտեսություն, ծիտ», «Օվկիանոս»): Արձակագիրը ստեղծագործելու նոր տարածություն է գտել. «Ինձ միշտ հմայում են նոր ճանապարհները արձակի մեջ, և ես չէի ուզում
Հանդիպե՞լ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ոչ
Քաղաքական ուժերը դեռ կողմնորոշվում են Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կքննարկվի հերթական, ոչ թե արտահերթ նիստում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես հայտնի է, եկող շաբաթ Հայաստան են այցելելու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, հանդիպելու եւ որոշ քննարկումներ են ունենալու սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ
Առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: 2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով,
Ադրբեջանում ոստիկանությունում մահացածի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ են եղել
Ադրբեջանի Մինգեչաուր ավանում 27-ամյա Բահրուզ Հաջիեւի հուղարկավորությունից հետո բախումներ են տեղի ունեցել զոհված հարազատների եւ զինված ոստիկանների միջեւ: Այս տեղեկությունը հաղորդել է «Azadlyg» ռադիոկայանը: Կան տուժածներ եւ ձերբակալվածներ: Մինգեչաուր ներքին զորքեր են մտցվել: Report.az-ն էլ տեղեկացրել է, որ մահացածի հարազատները, իրենց հերթին, ծեծել են քաղաքային դատախազության քննիչ Ռաշադատ Օրուջեւին: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի դիահերձարանի


















































