Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը կրկնվեց

Օգոստոս 22,2015 17:30

Շուրջ 15 տարի առաջ այս լուսանկարը դարձյալ հրապարակվել է «Առավոտում»: Այն ժամանակ լուրեր էին տարածվել, թե ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի մերձավորներից մեկի հուղարկավորության կապակցությամբ գտնվելով Սեւանում՝ գործարար Ռուբեն Հայրապետյանը ծեծել է այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ դրանից կարճ ժամանակ անց բնապահպանության նախարար նշանակված Վարդան Այվազյանին: Մինչ հանրությունը վրդովված էր, մեկը մյուսին հետեւում էին զայրացկոտ հայտարարություններ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Վարդան Այվազյանը միասին լուսանկարվեցին «Առավոտի» համար, եւ վստահեցրին, թե իրար հետ ոչ մի խնդիր չունեն:

Ահա այժմ էլ, մինչ իրավապաշտպաններն իրար հերթ չտալով դատապարտում էին «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծելը՝ վերջինս բաց նամակ հրապարակեց ու հայտարարեց, թե ընդունել է հաշտության առաջարկը:

Թեմայի շուրջ

Լուսանկարը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31