Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆՑԻՆ ԵՎ ՀԱՅԵԼԻՆ

Ապարանցին լիֆտ մտնելով եւ լիֆտի հայելու մեջ իրեն տեսնելով՝ մտածում է. «Էս մարդու դեմքը շատ ծանոթ ա. սրան որտե՞ղ եմ տեսել»: Հայելու մեջ իրեն ավելի ուշադիր նայելուց ու երկար մտածելուց հետո ինքն իրեն ասում է. «Հա, հիշեցի, սրան վարսավիրանոցում եմ տեսել»:

Թույլատրված է՝ ուրեմն՝ անվնաս

Ահա մարդկանց մի գիտակ. ինչի՞ համար է նա իրականում ուսումնասիրում մարդկանց: Նա ուզում է նրանց վրա փոքր առավելություններ կորզել կամ անգամ մեծ, – նա քաղաքագե՜տ է… Այս մեկն ահա նույնպես մարդկանց գիտակ է. իսկ դուք ասում եք, որ նա դրանով իր համար ոչինչ չի ուզում, որ դա մի մեծ «անդեմ» է: Հապա աչքերդ ավելի լա՜յն

ՃՏՊ Վրաստանի Հանրապետությունում. կան զոհեր

Օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ: Ըստ mtaes.am-ի՝ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր

Վարդան Այվազյան. Սահմանադրական բարեփոխումների նախագծում գաղափարախոսական առումով առաջընթաց չկա

Վարդան Այվազյանի կարծիքով՝ Սահմանադրությունը պետք է ունենա պաշտպանական մեխանիզմ

Կարդարացվի՞ Արտակ Բուդաղյանը. վաղը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցների գործով դատավճիռն է լինելու

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վաղը ժամը 14.30-ին հրապարակելու է իր վճիռը: Այսօր տեղի ունեցած նիստում պաշտպանական ճառն է լսվել: Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը պատմեց, որ մինչ այդ դատախազը բացակայել է: Պատճառն, ըստ նրա, այն է, որ նիստերի ձայնագրություններից մեկի մեջ լսվել է,

Էդուարդ Շարմազանով. «Համալիրում կազինո լինել չի կարող». (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի եւ Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպերի առնչությամբ խստորեն հրահանգել է իրավապահ մարմիներին ուսումնասիրություն անել Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո  կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկել են այն բոլոր իրադարձությունները, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել: Անդրադառնալով հանրապետական Ռուբեն Հայրապետյանի եւ Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ արձանագրված  աղմկահարույց միջադեպերին, Շարմազանովն

Կյանքից հեռացել է արվեստաբան, թանգարանագետ Անահիտ Ֆլջյանը

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվել է արվեստաբան, թանգարանագետ, Հայաստանի նկարիչների, Հայաստանի դիզայներների միությունների անդամ, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի երկարամյա տնօրեն Անահիտ Ֆլջյանը: Անահիտ Գուրգենի Ֆլջյանը ծնվել է 1949 թ., Երևանում: 1972 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական արվեստի բաժինը և նույն թվականից աշխատել դիզայնի տարբեր ասպարեզներում՝ արդյունաբերական և կենցաղային սարքավորումների նախագծում, տպագիր արտադրանքի գրաֆիկական

Դավիթ Հարությունյան. «ՀՀԿ-ն եւս կարող է ունենալ իր շարքերում մարդիկ, որոնք բացարձակապես օրինապահ չեն». (Տեսանյութ)

Արդարադատության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է

Ըստ նոր Սահմանադրության՝ 6 ամիսը մեկ կառավարությանը կարելի է անվստահություն հայտնել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այս օրերին իրենց առաջարկություններն են ներկայացնում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Aravot.am-ի զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր ներկայացրած առաջարկությունները ոչ թե սահմանադրության  նախագծի այս կամ այն դրույթը մերժելուն են ուղղված, այլ սահմանադրական նորմի իրավական որոշակիությունը երաշխավորող առաջարկներ են: Պարոն Հարությունյանը հավաստիացրեց. «Եթե  սահմանադրության այս նախագիծն այս տեքստով էլ դրվեր

Հացահատիկից ալյուր եւ անասնակեր ստանալու համար աղացներ չկան

Խանութների ալյուրն ու անասնակերը թանկ են

Հիմնադիր խորհրդարան. «Երևանի ոստիկանապետը հայհոյել և սպառնացել է Գևորգ Սաֆարյանին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին և երեք ժամ հետո ազատ են արձակել: Գևորգ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի

Աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Բռնցքամարտի աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում այսօր տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ մտավ եզրափակիչ: Վճռորոշ մենամարտում մեր Անուշիկի մրցակիցը ներկայացնելու է Գերմանիան: 60 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանը դուրս է մնացել մեդալների համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով

Երևանի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա  կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել  առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք

Հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ՝ կիսակառույցում

2015 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կիսակառույց շինությունում  կա  դիակ: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի  կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է  տղամարդու դի՝ ամբողջությամբ սեւացած։ Պարզվել է  մահացած անձի  ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ,  ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել

Օձի խայթոցի դեպք` մահվան ելքով

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա  Կ.Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն: Օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո  տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական

Գալուստ Սահակյան. «ԱԺ բոլոր նիստերը օնլայն կարգով, էլեկտրոնային փոստով հասանելի են հանրությանը»

Գալուստ Սահակյանը բազեականների հետ անկեղծացավ ու խորհրդարանական կյանքից որոշ բացահայտումներ արեց: Նա ասաց. «Ես այնպես եմ վարում ԱԺ նիստերը, որ խորհրդարանում վեճ առաջանա: Ժողովուրդը մտածում է, որ դա սևի ու սպիտակի կռիվ է, պատգամավորներն իրար հոշոտելով են զբաղված, բայց իրականում նիստերից հետո բոլոր պատգամավորները բարեկամներ են դառնում, իրար հետ հարցեր լուծում, հետագայում դառնում խնամիներ: Հակառակ

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանրապետության Նախագահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Դուշանբեում աշնանը կայանալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվել են Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր։ ՀՀ Նախագահի աշխատակազմ

Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 20-ին հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ այս տարի հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին, եւ մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդներն են: ԱԺ նախագահը ներկա է եղել «Բազե-2015»-ի մարզական միջոցառումներից մեկին, որի ընթացքում երիտասարդները ցուցադրել են իրենց սպորտային հմտությունները: Գալուստ Սահակյանը, ողջունելով  մասնակիցներին, նշել

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում

Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում: Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի բացման ու բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցի նպատակն էր դիտարկել Հանրապետության հարավարևմտյան շրջանում տեղակայված զորամասերի սոցիալ-կենցաղային պայմանները, հետևել նոր կառուցվող և

Ավտոտնակն այսպիսի սեր է քարոզում

Սահմանադրության նախագծի 15-րդ եւ 34-րդ հոդվածները, որոնք վերաբերում են ամուսնությանն ու ընտանիք կազմելուն, Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներից հետո սոցցանցերում բանավեճերի առարկա դարձան: Նախագծում ամրագրված է, որ ամուսնության տարիքի հասած կինը եւ տղամարդն՝ իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ագաթանգեղոսի փողոցի բակային տարածքներից մեկում տեղադրված «Սերը կյանք է» գրառմամբ այս արտասովոր

Գալուստ Սահակյան. «Ամեն օր «ոչ»-ի շարժում եք անում, մի օր էլ «այո»-ի շարժում արեք»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թերահավատորեն ու հեգնանքով է մոտենում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների անցկացվելիք «ոչ»-ի շարժմանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ իշխանությունները կստանան «ոչ»-ի շարժում, եթե անտեսեն Վենետիկի հանձնաժողովի գնահատականը: Այս առիթով խորհրդարանի խոսնակն ասաց. «Նմանողականության շարժում է, մեր ազգային ըմբռնումներում նման շարժում չի կարող լինել: Եվրոպայում անում են, ուստի, որ եվրոպական մեսիջներն առավել

Պետգույքի կառավարման վարչությունը մեկնաբանեց «Հայֆիլմի» թնջուկը

Գույքը վերադարձնելու հարցի վերաբերյալ դեռ քննարկումներ են ընթանում

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ պատվիրակության առաջին հանդիպումը պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատկերացում կտա Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին: ՀՀ

«Սահմանադրության բոլոր տեսակի փոփոխությունները քաղաքական ենթատեքստ ունեն». աստվածաբան

Հանրային և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Սահմանադրության նոր նախագիծը: Աստվածաբան Վարդան Խաչատրյանի համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչու են երկու տասնամյակի ընթացքում երեք անգամ փոփոխում Սահմանադրությունը. «Սահմանադրությունը փոփոխվում է այն ժամանակ, երբ հասարակությունը զարգացածության նոր մակարդակի է հասնում: Իսկ մեր զարգացածության մակարդակը դրականից անգամ շատ հեռու է: Մենք խնդիր ունենք պարզելու, որ Սահմանադրության բոլոր

Գալուստ Սահակյանը չի կասկածում, որ բոլոր պատգամավորները կհաղթահարեն հայոց լեզվի թեստը

Ըստ Սահմանադրության նոր նախագծի 47 հոդվածի՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Ըստ այս դրույթի՝ ԱԺ պատգամավորը պետք է տիրապետի պետական լեզվին, եւ այդ դրույթը ենթադրում է, որ պատգամավորները մայրենի լեզվից քննություն պետք

Ազգային հավաքական են հրավիրվել, բայց ինչո՞ւ….

Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող թվով 13 ֆուտբոլիստներ, հրավիրվելու պատճառները, սակայն, անհայտ են: Հետաքրքիրն այն է, որ տվյալ ֆուտբոլիստներից շատերն ուղղակի գրանցված են արտերկրի թիմերում, սակայն այդպես էլ հիմնական խաղային պրակտիկա չունեն: Իսկապես, ուշադիր հետևելով հայ ֆուտբոլիստներից շատերի կարիերային՝ կարելի է ասել, որ նրանք իրենց ակումբներում

«Տո դու ո՞վ ես, որ Րաֆֆիի անունը տալիս ես, ա՛յ սադրիչ»

«Սա է «Ժառանգության» դեմքը: Սա է Վովա Գասպարյանի հետ աղոթած մարդու իրական համակիրների դեմքը, տեսքն ու պատկերը: Այսպես են այդ կուսակցությունում հարցեր լուծում: Սա «Ժառանգություն» կուսակցության մահախոսականն է: Եթե «Ժառանգությունում» անասուններ են բուծում, թող գնան մտածեն, թե իրենց կուսակցությունն ուր է գնում եւ ուր են տանում: Այդ եվրոպամետ, Պուտինից հաղթանակ բերող եւ Վովայի հետ աղոթող

Մալաթիայում կատարված սպանության մանրամասները (Տեսանյութ) 

Օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով: Պարզվել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ ոստիկանություն

ԵԽԽՎ համազեկուցողը ջրից զրկված սահմանամերձ գոտում ապրողների հարցով կայցելի Ադրբեջան

Միլիցա Մարկովիչը 2015 թվականի օգոստոսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական (ԵԽԽՎ) վեհաժողովի իր «Ադրբեջանի սահմանամերձ գոտու բնակիչները դիտմամբ զրկվել են ջրից» խորագրով զեկույցի պատրաստման նպատակով կայցելի Ադրբեջանի տարբեր քաղաքներ: ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջան կատարելիք այցելության ընթացքում համազեկուցողը կհանդիպի այդ երկրի արտաքին գործերի, բնապահպանության եւ բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարների

«Ծեծի հաջորդ օրը Հայրապետյանը մարդ է ուղարկել Ավետիսյանի մոտ՝ հաշտվելու»

«Էյր Արմենիայի» սեփականատիրոջ կինն ասում է՝ Հայրապետյանին չի ճանաչել նաեւ պարտքատեր Գառնիկ Պապիկյանը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031