Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Օգոստոս 20,2015 18:33

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 20-ին հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ այս տարի հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին, եւ մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդներն են:

ԱԺ նախագահը ներկա է եղել «Բազե-2015»-ի մարզական միջոցառումներից մեկին, որի ընթացքում երիտասարդները ցուցադրել են իրենց սպորտային հմտությունները:
Գալուստ Սահակյանը, ողջունելով  մասնակիցներին, նշել է, որ կարելի է հայաստանյան ամառը երիտասարդական համարել հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ, որոնք համախմբում են հայ երիտասարդներին, հնարավորություն տալիս նրանց շփվելու միմյանց հետ, ինքնադրսեւորվելու:

ԱԺ նախագահը փաստել է, թե տարիներ շարունակ հետեւում է «Բազե»-ի գործունեությանը եւ սիրով ականատես լինում երիտասարդների կազմակերպած մարզական եւ մշակութային միջոցառումներին, հավաքին այցելած հյուրերի հետ շփումներին:
ԱԺ նախագահի խոսքով՝ հենց երիտասարդները պետք է լինեն ազգային գաղափարախոսության կրողները, ազգային մշակույթի ու սովորույթների պահապանները:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանի գործունեությանը, երիտասարդների ներգրավվածությանը երկրի ներքին եւ արտաքին կյանքին:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31