Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Վրաստանի Հանրապետությունում. կան զոհեր

Օգոստոս 21,2015 00:35

Օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Ըստ mtaes.am-ի՝ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 1985թ. ծնված Հ. Հ.-ին:

Ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին. Հ. Բ. (ծնվ.1999թ.), Լ. (ծնվ. 1975թ.), Մ. Ն.-երը և Ա. Հ. (ծնվ.1958թ.):
Տուժել են Ռ. Հ.-ն (ծնվ. 1961թ.) և Մ. Մ.-ն, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31