Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ՝ կիսակառույցում

Օգոստոս 20,2015 19:20
inqnaspanutyun

2015 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կիսակառույց շինությունում  կա  դիակ:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի  կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է  տղամարդու դի՝ ամբողջությամբ սեւացած։ Պարզվել է  մահացած անձի  ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ,  ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝  Երևանում գտնվող բնակարանում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31