Օրվա լրահոսը
Ռուբեն Աղուզումցյան. «Հասարակության համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն սահմանադրական բարեփոխումները» (Տեսանյութ)
Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ որոշիչը մարդն է իր հատկություններով, իր կարողություններով եւ իր գիտելիքներով
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը մեկնել է աշխարհի առաջնություն
Այսօր Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը մեկնել է Աստանա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են նաեւ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ: Մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Կարեն Սիմոնյանը հավաքականի կազմում Ղազախստանի մայրաքաղաք տարել են Հովհաննես Դավթյանին՝ 60 կգ, Արսեն Ղազարյանին՝ 66, Անդրանիկ Չափարյանին եւ Ռաֆայել Դավթյանին, երկուսն էլ՝ 81: Կանանց առաջնությանը
Հովհաննես Սահակյան. «Ես անում ու անելու եմ ամեն ինչ, որ ամուսնությունները լինեն կնոջ և տղամարդու միջև»
Հաջորդ շաբաթվա սկզբին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին իր և իր ղեկավարած ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի առաջարկները կներկայացնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ներկայացնելու են տարբեր առաջարկներ՝ սկսած նրանից, որ տղամարդն ու կինը հավասար են, վերջացրած ավելի խորքային հարցերով: Մի շարք առաջարկներ ունեն ԱԺ-ի վերաբերող գլխի հետ կապված: Պարոն Սահակյանը մանրամասնեց.
«Թեման խաղաղությունն էր». «Ա1+» (տեսանյութ)
Օգոստոսի 10-ից 17-ը գերմանական Բայրոյթ քաղաքում անց է կացվել «Առանց սահմանների» միջազգային 3-րդ փառատոնը։ Փառատոնին Հայաստանը ներկայացրել է գեղանկարիչ Տիգրան Սահակյանը։ Գերմանիայի, Ավստրիայի, Իսլանդիայի և Հայաստանի ներկայացուցիչները 4 օրում արված իրենց ստեղծագործություններն ամփոփիչ ցուցահանդեսին հանձնել են արվեստասերների դատին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արամ Մանուկյան. «Շարմազանով ջան, դու ո՞վ ես» (Տեսանյութ)
Արամ Մանուկյանի կարծիքով՝ ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊԻ ծրագիրը փնթիության եւ անշնորհքության գագաթ է
Ո՞րն է լինելու Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու գինը
Լավատեսական սպասումներ չկան Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 3՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով, այն է՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ, 226 հոդվածի 3-րդ, 222 հոդված 1-ին մասերով:
Արձակուրդ չմեկնելը՝ սթրեսների պատճառ. «Ա1+» (տեսանյութ)
Աշխատունակության անկում, անտարբերություն, նյարդային սթրեսներ , տևական հոգնածություն, գլխացավեր, ցրվածություն, ախորժակի կորուստ և այլն։ Սրանք այն բացասական հետևանքներն են, որոնք կարող են առաջանալ աշխատանքային արձակուրդից չօգտվելու պարագայում։ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանն ի վստահեցմամբ՝ նման իրավիճակիներից խուսափելու համար անհրաժեշտ է առնվազն երկշաբաթյա արձակուրդ։ Հոգեբանը,սակայն,շեշտում է, որ ոմանց մոտ կարող են առաջանալ նաև հետարձակուրդային դժվարություններ։
Արամ Մանուկյան. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հակասահմանադրական է (Տեսանյութ)
Արամ Մանուկյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների չանցնելը ազգային արժանապատվության խնդիր է
Քաղաքական ուժերը այս փուլում պետք է ավելի սկզբունքային ու բովանդակային աշխատանքով հանդես գան
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ «Առավոտը» զրուցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ -Արդեն հրապարակված է 1-15 –րդ գլուխներով սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այն թեեւ նախնական է, բայց մի քանի դրույթների շուրջ արդեն հնչում են մտահոգություններ տարբեր գործիչների ու քաղաքական ուժերի կողմից: Վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, օրինակ, 10-ը պատճառ բերել սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու համար՝
Պլանային ջրանջատում Աջափնյակում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, Մարգարյան 20, 20/1, 22 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2%
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. օգոստոսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4.2%: Միաժամանակ, հուլիս ամսվա ՏԱՑ-ը հունիս ամսվա նկատմամբ կազմել է 9.2%, իսկ հուլիսը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ` 4.0%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության,
Գետի ափին ապրում է ձին (պատմվածք)
Հին Հայաստանի Լոռվա գավառի լեռնահովիտներից մեկում ապրում էր Ավան անունով մի գյուղացի՝ գեղեցիկ, զվարթ դեմքով, խնձորի պես կարմիր թշերով։ Ամբողջ գյուղը նրան համարում էր երջանիկ մարդ, որովհետև ինքն էլ էր իրեն համարում այդպիսին. «Եթե քո գյուղի մի անկյունում ունես փոքրիկ մի տուն, եթե ունես փոքրիկ մի ագարակ և թխակարմիր մի ձի, մի՞թե այդքանը քիչ է
Կալանավորները «էլեկտրոնային քսիֆներ» չեն կարող ուղարկել. նրանցը «կենդանի նամակներ են»
«Առավոտը» հեղեղված է քրեակատարողական հիմնարկների կալանավորների նամակներով: Եվ դա հասկանալի է. համակարգչային դարում, կապի միջոցների վայրկյան- վայրկյան փոխվող ժամանակներում նրանք՝ զուգահեռ իրականության մարդիկ, մնացել են կարճ «քսիֆների», դարի լեզվով ասած՝ կալանավայրային SMS-ի հույսին, նամակների, որոնք սոցիալական տարատեսակ ցանցերում կարող էին լավագույն «ստատուսը» դիտվել: Մատների վրա կարելի է հաշվել 21-րդ դարի հայ կալանավորներին, որոնք, թեկուզ թաքուն,
Արամ Մանուկյան. «ՀԷՑ-ը յուրաքանչյուր հոսանք արտադրողի հետ ունեցել է այլ պարտավորություններ» (Տեսանյութ)
Արամ Մանուկյանի կարծիքով՝ «Որոտան» հէկ-ի վաճառքը խայտառակություն է
«Հայֆիլմը» վերադարձնեն, կիսամեռ տարածքն ի՞նչ ենք անելու»
Վաճառված կինոստուդիայի ոդիսականը 10 տարի առաջ օգոստոսին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվեց մասնավորեցման մրցույթի միակ հայտատուին՝ «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանին, որը հանդես էր գալիս «Գաֆեսճէան» հիմնադրամի անունից: Նա մեկնարկային գնից՝ 267 մլն դրամ, ավելին էր առաջարկել՝ 350 մլն դրամ: Իսկ 10 տարվա ընթացքում պատրաստ էր 30 մլրդ դրամի ներդրում կատարել: Մրցութային հանձնաժողովի
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան. «Ղարաբաղի հակամարտությունը չարորակ ուռուցք է». Apa
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է տարածաշրջանի ամենակարեւոր հարցերից մեկ: Այն չարորակ ուռուցք է, ստեղծում է անկայուն վիճակ տարածաշրջանում եւ խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական համագործակցությանը»,- Apa.az-ին տված հարցազրույցում այս կարծիքը հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Իրֆան Միդիգը: Ըստ նրա՝ հակամարտության լուծումը պետք է առաջնային լինի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի համար: Դեսպանը նաեւ
25-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել եղբորը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ.Կարապետյանին՝ 25-ամյա եղբորն սպանելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով: Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական
Մեր ֆանտաստիկան՝ «Այլ քաղաքում»
Վերջերս «Առավոտը» ներկա գտնվելով գրողների մի հավաքի, կրկին մտահոգվեց այն հարցով, որ չունենք գրողներ, որոնք ստեղծագործում են գիտաֆանտաստիկ ժանրում: Այդ միջոցառման ժամանակ նշվեց միայն երիտասարդ արձակագիր Վահե Ղուկասյանի անունը, ով ստեղծագործում է զուտ գիտաֆանտաստիկ ժանրում: Գրողները հայտնեցին, թե Վահե Ղուկասյանը Ֆրունզ Հարությունյանի հետ հաճախ կազմակերպում է գիտաֆանտաստիկ գրականության մրցույթներ, հրատարակում «Այլ քաղաք» գրական ամսագիրը: Պարզեցինք
Ծեծի ենթարկված «Պանտեռայի» աշխատակցին պետք է վիրահատեն: Վիճակը ծանր կայուն է. News.am
Ծեծի ենթարկված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը: Վարազդատ Խոցանյանը գտնվում է թիվ 1 համալսարանական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում: Նրան այժմ հետազոտում են, շնչում է ինքնուրույն, գիտակցությունը տեղն է: Վարազդատ Խոցանյանը ստացել է դիմածնոտային համակարգի վնասվածք, դիմային ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում, թոքերի
Նոր համակարգչային դասարան Իջևանի թիվ 1 դպրոցում
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն այցելեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց ծանոթանալու համակարգչային դասարանի կահավորման և համապատասխան սարքավորումներով հագեցման աշխատանքների ընթացքին: Մեկ ամիս առաջ լինելով հարազատ կրթօջախում, թիվ 1 դպրոցի 1979-1980 ուս. տարվա շրջանավարտ, այժմ մոսկվաբնակ գործարար Հակոբ Աշոտի Հովսեփյանը խոստացել էր օգնել դպրոցին՝ կահավորելու նոր համակարգչային դասարանը: Այժմ դասարանն արդեն լիովին
«Բաղրամյան փողոցը ՌԴ-ին ցույց տվեց, թե ինչ կարող է լինել». Արման Նավասարդյան
Սուվերենի եւ վասալի հարաբերությունները կախված են նրանից, թե վասալն ինչպես է ուզում, որ հարաբերությունները լինեն
Կալիֆորնիայի Շաբաթօրյա դպրոցների ուսուցիչների հավաքը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի ջանքերով հոգևոր ու ազգային ծրագրերին զուգահեռ, զարթոնք է ապրում նաև թեմապատկան շաբաթօրյա դպրոցները: Վերջիներիս կրթական մակարդակի միօրինականացման ու զարգացման նպատակով առաջնորդարանի գիտակրթական հանձնախումբը՝ գլխավորությամբ համայնքի երախտավոր մանկավարժ, դոկտոր Էլլի Անդրեասյանի համակարգում է հաստատությունների ուսումնական, գիտական ծրագրերը, կազմակերպում և իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: 2015թ.-ի օգոստոսի
Բռնցքամարտիկներն օլիմպիական ուղեգրերի խնդիրը բարդացրել են
Բուլղարիայում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցած Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց մեկ բրոնզե մեդալ եւ հոկտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության երկու ուղեգիր: Արամ Ավագյանը 56 կգ քաշային կարգում բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան, իսկ 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը տեղ զբաղեցրեց լավագույն վեցյակում, ինչը նրա առջեւ էլ դեպի աշխարհի առաջնություն տանող ճանապարհ բացեց: Վերջին երկու
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Բելառուսին
Քիչ առաջ Լիտվայի Պալանգա քաղաքում ավարտվեց «Ամբերի գավաթ» մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:3 հաշվով: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես էր գալիս հետևյալ կազմով՝ 1. Էրիկ Խուրշուդյան 2.Պարգև Աբրահամյան 3. Վահագն Ենգոյան 4. Էրիկ Ղարիբյան 5. Արթուր Խաչատրյան 6.Վարդան Բաբախանյան 7.Վիգեն Կարապետյան 8.Կարեն Մելքոնյան 9. Աշոտ
Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 12 խաղադաշտ
Երևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը: Նկատի ունենալով բակային ֆուտբոլի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը` նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով որոշվել էր յուրաքանչյուր վարչական շրջանում մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը ավելացնել մեկականով: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Օմբուդսմենի աշխատակազմ
Արամ Մանուկյան. «Ռոբերտ Նազարյանը պետք է պաշտոնապես թանկացնի գազի գինը» (Տեսանյութ)
Արամ Մանուկյանի կարծիքով՝ կեղծարարություն է, եթե հայտարարում են, որ գազի գինը մնում է նույնը ռուբլի-դրամ հարաբերությունների համար
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-26-ի երեկոյան
Խոսրով Հարությունյան. «Միայն թե իշխանությանը դեմ լինի, ընդդիմությունը «պեռնո» կանգնած է»
ՀՀԿ խմբակցության պատգամավորը դժվար է պատկերացնում ընդդիմության միավորումը` սահմանադրական բարեփոխումներին դեմ
Ջոնի Դեփի բրոնզաձույլ ձեռքերը՝ Դիսնեյի թանգարանում
Դիսնեյի փառքի սրահը չի մոռացել նաեւ ամերիկացի դերասան, ռեժիսոր, երաժիշտ եւ պրոդյուսեր, «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» եւ այլ հեղինակավոր կինոմրցանակների ասպետ Ջոնի Դեփին: Այս անգամ, ի թիվս այլ աստղերի, նաեւ նրան է շնորհվել «Դիսնեյի լեգենդ» մրցանակը: 52-ամյա Ջոնի Դեփի բրոնզաձույլ ափերը այլեւս տեղ կգտնեն Դիսնեյի թանգարանում: Դեփը խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ Նա հայտնի է դարձել


















































