Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղրամյան փողոցը ՌԴ-ին ցույց տվեց, թե ինչ կարող է լինել». Արման Նավասարդյան

Օգոստոս 21,2015 13:14

«Միջազգային հանրությունը մոտեցավ ԵՏՄ-ին անդամակցությանը մեզ համար բարենպաստ դիրքերից: Խոսքը ռազմական երկկողմ քաղաքականություն վարելու մասին է: ՀՀ-ն կարող է լինել ՀԱՊԿ-ի անդամ եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Եթե մենք կարողանանք ճիշտ խաղալ Արեւմուտքի եւ Արեւելքի հետ, մենք այս ծանր վիճակից դուրս կգանք նույնիսկ դիվիդենտներով»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Թե ինչում է Արեւմուտքի հետաքրքրությունը, ըստ պարոն Նավասարդյանի, մենք իրենց պետք ենք. «Հայաստանը պետք կարողանա իր ճանապարհով գնալ, ինչպես ամերիկացիները,ռուսները: Սփյուռքը պետք է կարողանանք աշխատեցնել»:

Aravot.am-ի հարցին՝ Հայաստանը հատկապես վերջին շրջանում վերածվել է մի տեսակ Ռուսաստանի կցորդ կառույցի, այդտեղ հայկական դիվանագիտությունը չի՞ կաղում, ի՞նչ պետք է անել ՌԴ-ի այդ ազդեցությունը թեթեւացնելու համար՝ Արման Նավասարդյանը պատասխանեց. «Սուվերենի եւ վասալի հարաբերությունները կախված են նրանից, թե վասալն ինչպես է ուզում, որ հարաբերությունները լինեն: Անշուշտ, ՌԴ-ի հետ մենք շատ խորացված հարաբերություններ եւ խնդիրներ ունենք: Եթե մի հարց չի լուծվում այնպես, ինչպես մենք կուզեինք, այդտեղ մեղքի բաժինը նրա եւ մյուս կողմի որքա՞ն է, դժվար է ասել: Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է: Երկու ամիս առաջ ինչի՞ հանկարծ ՌԴ-ն մեզ 2 մլն տվեց, որովհետեւ ժողովուրդը դուրս եկավ փողոց: Մեր ղեկավարությունը շատ ճարպիկ կերպով կարողացավ դա օգտագործել: Բաղրամյան փողոցը ՌԴ-ին ցույց տվեց, թե ինչ կարող է լինել: Դրանից առաջ էլ Գյումրիի դեպքերն էին եղել: Եթե ակտիվորեն մասնակցություն չունենա ժողովուրդը, չի ստացվի: Դրանք լուրջ հարցեր են: Մեծ է ԶԼՄ-ների դերը այդտեղ, մի թերագնահատեք ձեզ»:

Անդրադառնալով Թուրքիայի իրադարձություններին՝ Արման Նավասարդյանն ասաց. «Թուրքիան համը հանել է իր ներքին եւ արտաքին քաղաքական օյիններով: Քրդական ամբողջ խնդրի հետեւում կան գերտերությունների ականջները, ԱՄՆ-ն է կանգնած դրա հետեւում: Քրդական պետության գլխին ուզում են լինի ԱՄՆ-ի դրածոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31