Օրվա լրահոսը
Ադրբեջանական մարազմը սահմաններ չի ճանաչում
Ադրբեջանական քարոզչամեքենայի «սխրանքներին» վաղուց ենք ծանոթ: Կեղծ հայրենասիրությունը, պատերազմի սպառնալիքով «հերոս» ու «հայրենասեր» երեւալու ձգտումները ալիեւյան ռեժիմին ստիպում են սեփական հասարակությանը տարիներ շարունակ ապատեղեկատվություն մատուցել: Օրինակ, ադրբեջանական oxu.az կայքը մի տեղեկատվություն է տարածել, թե իբր «Aravot.am»-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, թե օգոստոսի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում հայկական կողմը մեծ կորուստներ է ունեցել շփման գծում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: Մտքեր են
Նոր Սահմանադրության զսպաշապիկները
Նոր Սահմանադրության նախագծում տեղ գտած քաղաքական զսպվածության վերաբերյալ դրույթները քաղաքական որոշ շրջանակներում համարում են զսպաշապիկ: Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանրապես բացասական է գնահատում Սահմանադրության այս նախագիծը: Նշենք, որ նախագծում համապատասխան դրույթների համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի նախագահն իրենց
Հրդեհ Պուշկինո գյուղում. այրված տախտակների վրա հայտնաբերվել է տանտիրոջ դին
2015 թվականի օգոստոսի 24-ի՝ ժամը 06:55-ին, Երևան քաղաքի «Ճգնաժամային կառավարման կենտրոնից» ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տունը: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի Պուշկինո գյուղի 177 տան ցախանոցը, որտեղ կրակը մարելուց հետո այրված տախտակների վրա հայտնաբերվել է հիշյալ
Վանաձորի բնակիչները դժգոհ են ջրամատակարարման որակից. ուղերձ վարչապետին
Այսoր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց էր` Լոռու մարզի, մասնավորապես Վանաձորի ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ուղերձով դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջերս Վանաձորի ավագանու անդամներից մի քանիսին են դիմել համայնքի բնակիչներ` բողոքելով Վանաձորում առկա ջրամատակարարման որակից: Ավագանու անդամներն էլ հանդես են եկել վերոնշյալ նախաձեռնությամբ` ուղերձ հղելով երկրի վարչապետին: Ուղերձում
Պայթյուն Տավուշի գազալցակայաններից մեկում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզում գործող գազալցակայաններից մեկում օգոստոսի 23-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 19։20-ին, ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ծանր ցնցում, մանր տրավմաներ» ախտորոշմամբ Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1966թ. ծնված Հ.Եսայանը: Պարզվել է, որ Հ.Եսայանը նշված մարմնական վնասվածքներն ստացել է
Կայացել է «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը
Օգոստոսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի Հանրապետության Ժամբիլյան մարզի «Օթար» բնակավայրի մերձակայքում գտնվող զինավանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի զինծառայողների «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտություններն ու բանիմացությունն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինվորական», «Էրուդիտ», «Զինվորական ասպետ» և «Ատլետ-մարտիկ» անվանակարգերում: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀՀ
«Կինոյի արվեստը»
«Նրանք հանդիպեցին: Լուռ էին: Լուռ էին,բայց խոսուն էին նրանց հայացքները: Հեռախոսախցիկի ապակին միակ բանն էր,որ բաժանում էր նրանց:Ծառերը թափանցում էին ապակու մեջ,սակայն դա չէր խանգարում նրան տեսնելու Սասկիայի աչքերը: Աչքեր, որոնք մի ամբողջ վեպ էին պատմում: Զգացմունքները հանդիպում էին մեկմեկու` հեռախոսախցիկի ապակու մոտ:Եվ լուռ էին նրանք, բայց խոսուն էին աչքերը նրանց»: Թվում է,թե այս ամենը
Ծերունի ցուցարարին ոստիկանի ապտակելու մասին նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, օգոստոսի 22-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար: ՀՀ դատախազություն
«Թուրքիայի քաղաքական դաշտն ագրեսիվանում է». պատմաբան
«Թուրքիայի Սահմանադրությունը պահանջում է, որ ամենաշատ ձայներ ստացած ուժը փորձի կոալիցիա ձևավորել, և, հետևելով այդ իրավական նորմին, տեղի են ունենում բանակցություններ: Սակայն Թուրքիայում անցկացվող բանակցություններն ի սկզբանե տապալված են, որովհետև կողմերի միջև քաղաքական ու գաղափարական կարևոր հակասություններ կան»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց պատմաբան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերին Թուրքիայում կայանալիք
Կլոր սեղան անցկացնելու հրապարակային առաջարկ ՀՀ ոստիկանությանը՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի կողմից
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետեւյալ հարցերի քննարկման համար. 1. Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների եւ կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար: 2. Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները: 3. Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ: Հանդիպման
Ռոքերը՝ տարեց մարդուն ապտակած ոստիկանի մասին. «Իր ծնողի վրա էլ ձեռք կբարձրացնի»
EMPYRAY ռոք խմբի կիթառահար, երգահան Կարեն Արզումանյանը Aravot.am-ի հետ զրույցում իր զայրույթը հայտնեց հայտնի միջադեպի առիթով, երբ Հանրապետության հրապարակում ոստիկանը ապտակել էր ցույցի մասնակից տարեց տղամարդու` 67-ամյա Հակոբ Նազարյանին. «Ճիշտն ասած վաղուց չէի մտնում Ֆեյսբուք ու լրատվական կայքեր, որովհետեւ ցանկանում էի բացասական հույզերից հեռու մնալ: Ու երբ տեւական ընդմիջումից հետո մտա ֆեյսբուք, առաջինը, որ տեսա,
Մահվան ելքով վթար` Սյունիքում
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները: Նախնական տվյալներով` 2015թ. օգոստոսի 20-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում բախվել է Ա.Կարապետյանի վարած «Զիլ 43141» մակնիշի ի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Ա.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից
Շարունակական ստուգայցեր` բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համաքաղաքային ստուգայցերը: Հերթական ստուգայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանթյան փողոցում էր, որտեղ սանիտարական ոչ պատշաճ պայմաններում, փողոցի ու հարակից մայթերի ողջ երկայնքով տասնյակ
Մեղադրանք է առաջադրվել սեփականության կեղծ վկայականներ տրամադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ Ս.Կարապետյանը, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին չտրվել սպառնալիքների, ոչ մի դեպքում չստորագրել նման փաստաթուղթ
Հարգելի հայրենակիցներ, այս անգամ ևս իշխանություններն անցնում են հերթական անօրինական և կեղտոտ գործողություններին: Վերջին օրերին անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որոնց համաձայն ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից ստորագրություններ են հավաքում, պարտադրելով հոսանքի համար վճարել թանկացված սակագնով, և սպառնում չվճարելու դեպքում հոսանքազրկել: Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ
Գագիկ Սարուխանյան. «Ոստիկան չի նշանակում царь и бог»
Գագիկ Սարուխանյանը զուգահեռներ է տեսնում ոստիկանի ապտակի եւ սահմանադրական փոփոխությունների միջեւ
Օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը վարում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը
Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը,որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը,
Ո՞ր երկրի տարածքով կանցնի Իրանից դեպի Վրաստան կառուցվելիք գազամուղը
Վրաստանն ու Իրանը քննարկում են Իրանից Վրաստան և ապա Եվրոպա գազ մատակարարելու նախագիծը: Սակայն դեռևս որոշված չէ, թե Իրանից դեպի Վրաստան կառուցվելիք գազամուղը որ երկրի տարածքով կանցնի՝ Հայաստանի՞, Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի: «Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից ինչպես Իրանին, այնպես էլ Վրաստանին ավելի ձեռնտու է, որ այն անցնի Հայաստանի տարածքով.- համոզված է վրացագետ Ալիկ Էրոյանցը,- իրանա-ադրբեջանական
Կարկուտը հողին է հավասարեցրել Շենիկի ցանքատարածությունները
Օգոստոսի 22-ի երեկոյան մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը քամու ուղեկցությամբ հողին հավասարեցրեց գյուղացիների բոլոր ակնկալիքները: Կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով` մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը: Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10-ից 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի
Գիշերը անծանոթ կնոջ հետ հյուրանոցում՝ հետևանքներով
Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, 1978 թ. ծնված Գրիգոր Թ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակներից մեկում գիշերել է իրեն անծանոթ ոմն Զառայի հետ, վերջինս օգտվելով իր քնած լինելու հանգամանքից` տաբատի գրպանից գողացել է 390.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է
«Հայցում եմ հանրության ներողամտությունը, գիտակցում եմ սխալս և զղջում». Տարեց ցուցարարին ապտակած ոստիկան. 1in.am
Ոստիկանի ագրեսիվ վարքը տեսանկարահանված է, և բոլորն են տեսնում, թե ինչպես է հարվածում ակտիվիստին։ Իսկ ակտիվիստի կողմից որևէ պատասխան չկա։ Սակայն Արթուր Վարդգեսյանը տեղափոխվել է հիվանդանոց, «Առաջին լրատվական»-ի հարցերին նա պատասխանեց հիվանդասենյակում՝ հույժ գաղտնի պահելով իր առողջական խնդիրները։ Նրա հիվանդանոց հայտնվելը տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ ոչ մեկը չի նկատել, որ ոստիկանի նկատմամբ բռնություն
Արկանման առարկա՝ ցորենի արտում
Օգոստոսի 24-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում՝ ցորենի արտում, նկատվում է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել Ճամբարակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՏԿԱԻՆ Լուսանկարը` արխիվային
«Բարի եկաք CASINOLAND». Հայկ Դեմոյանը քննադատում է խաղատների գովազդը
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, քննադատելով «Զվարթնոց» օդանավակայանում խաղատները գովազդելու քաղաքականությունը: «Ընդունված է համարել, որ տարբեր երկրներում օդանավակայանի ժամանման սրահը հանդիսանում է տվյալ երկրի այցեքարտն ու առաջին ցուցադրական-գովազդային տարածքը, որտեղ այցելուների մոտ առաջին տպավորություններն են ձևավորվում այդ երկրի, այնտեղ ապրող ժողովրդի ու թողած մշակութային ժառանգության մասին: Օրինակ, Վիեննա ժամանելուց
Երևանյան լճում քաղաքացու դի է նկատվում
Օգոստոսի 24-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացու դի է նկատվում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՏԿԱԻՆ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Օգոստոսի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Կայացել է Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
Ս. թ. օգոստոսի 23-ին 88 տարեկանում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը: Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-48 թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետև 1949-51 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն
Հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում շարունակվում են նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ուսումնական բոլոր հաստատությունների հարակից տարածքներում, ՃՈ հետ համատեղ, կատարվել են համապատասխան գծանշումներ: Դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև շաբաթօրյակներ, որոնք շարունակվում են: ՃՈ հետ աշխատանքներ են տարվում նաև սեպտեմբերի 1-ից ուղևորափողադրումները պատշաճ
Հայաստանի հարկադիր կատարողները Ռուսաստանի Նովգորոդի մարզում մասնակցում են «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառմանը
Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են Ռուսաստանի Նովգորոդի մարզի Պարֆինո շրջանում օգոստոսի 22-ին մեկնարկած “Հիշատակի հերթափոխ-2015” միջազգային ուսումնագործնական հավաքին: Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը: Միջոցառման բացմանն ընթերցվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը, որում մասնավորապես նշվել է.
ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին. Հր. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում վերլուծել է տնտեսական իրավիճակն աշխարհում. Համաշխարհային տնտեսությունը ցնցումներ է ապրում։ Դեռևս 2008-ից հետո ասել էինք՝ ոչինչ չի արվել ֆինանսական շուկաների հավասարակշռության համար, ու կանխատեսել էինք նոր ցնցումներ։ Նկատի ունեցեք, ոչ թե ընդհանրապես աշխարհի համար, այլ առանձին ռեգիոնների համար։ Հերթը Չինաստանինն է, որը մինչ այժմ շահում էր ցածր


















































