Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վթար` Սյունիքում

Օգոստոս 24,2015 17:43

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:

Նախնական տվյալներով`  2015թ. օգոստոսի 20-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանի   վարած «Վազ 2107»  մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում բախվել է Ա.Կարապետյանի վարած  «Զիլ 43141» մակնիշի ի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Ա.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վերջինիս ավտոմեքենայի ուղևոր 62-ամյա Ժ.Ավանեսյանը  ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31