Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոքերը՝ տարեց մարդուն ապտակած ոստիկանի  մասին. «Իր ծնողի վրա էլ ձեռք կբարձրացնի»

Օգոստոս 24,2015 17:47

EMPYRAY ռոք խմբի կիթառահար, երգահան Կարեն Արզումանյանը Aravot.am-ի հետ զրույցում իր զայրույթը հայտնեց հայտնի միջադեպի  առիթով, երբ Հանրապետության հրապարակում ոստիկանը ապտակել էր ցույցի մասնակից տարեց տղամարդու` 67-ամյա Հակոբ Նազարյանին. «Ճիշտն ասած վաղուց չէի մտնում Ֆեյսբուք ու լրատվական կայքեր, որովհետեւ ցանկանում էի բացասական հույզերից հեռու մնալ: Ու երբ տեւական ընդմիջումից հետո մտա ֆեյսբուք, առաջինը, որ տեսա, դա էր: Շատ ազդվեցի: Միայն այն փաստը, որ տարիքով մարդու հանդեպ հարգանք չկա, արդեն խոսում է այն մասին, որ այդ ոստիկանը կարող է նաեւ իր ծնողի վրա ձեռք բարձրացնել»:

Երաժիշտը հավելեց նաեւ, որ տեղյակ չի եղել, թե ինչ պատճառով է դա պատահել, ով է այդ մարդը:

Նրա ձեւակերպմամբ՝ կատարվածը դուրս է բարոյական հարթությունից. «Հիմա շատ են ասում, թե մեր ոստիկաններն էլ  են հայ եւ այլն եւ այլն…Կատարվածը արդարացում չունի՝ տեսանյութում մի ծեր մարդ էր, որը ականջին լսողական սարք ուներ: Մարդկային  գիտակցության մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի է նման մարդու խփել»:

Կարեն Արզումանյանը հայտնի տեսանյութով «կիսվելով» իր էջում՝ զայրացած  գրառում էր կատարել՝ «Բա չտարածե՞ս, որ տղեն «լայքեր» հավաքի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Արզումանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31