Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը

Օգոստոս 24,2015 18:33

Օգոստոսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի Հանրապետության Ժամբիլյան մարզի «Օթար» բնակավայրի մերձակայքում գտնվող զինավանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի զինծառայողների «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտություններն ու բանիմացությունն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինվորական», «Էրուդիտ», «Զինվորական ասպետ» և «Ատլետ-մարտիկ» անվանակարգերում: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀՀ ԶՈւ հավաքական թիմը մասնակցել է բոլոր անվանակարգերում անցկացված մրցումներին՝ աչքի ընկնելով բարձր կատարողական վարպետությամբ և նվաճելով մրցանակային տեղեր:

Արձանագրված բարձր արդյունքները ևս մեկ անգամ հավաստում են հայ զինվորականի գիտելիքների, հմտությունների և ունակությունների բարձր մակարդակը, ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածությունը:

Մրցույթի մասնակից զինծառայողներին ընդունել և արձանագրած բարձր ցուցանիշների կապակցությամբ շնորհավորել է Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31