Օրվա լրահոսը
Ղազախական ընկերությունը շահագրգռված է Երևան ներկրել ղազախական արտադրության լուսադիոդային լուսացույցներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է ղազախական գործարար պատվիրակության կազմում Երևան ժամանած «KAZNEX INVEST» արտասահմանյան և ներդրումային ազգային ընկերության գործադիր տնօրեն Ասկար Արինովի ու «СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևայի հետ: Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի արտաքին կապերի և տրանսպորտի վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր
Պայմանագրային զինծառայողը վիրավորվել է Բերքաբերի սահմանագոտում
Նա դեռ մի շաբաթ կբուժվի զինվորական հոսպիտալում
Քվեածրարներ, շատ մուծումներ եւ երկար ժամկետ. ՀՅԴ-ն առաջարկում է փոխել Հանրաքվեի մասին օրենքը
Ստեփան Մարգարյանն առաջարկում է Հանրաքվեի մասին օրենքը միավորել Ընտրական օրենսգրքի հետ, Արծվիկ Մինասյանը չի ընդունում:
Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում. Apa
Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը շփման գծում լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ է սկսել «Ադրբեջանի պետական սահմանը հատելու, հակառակորդի զորքերը, դիվերսիոն խմբերը զինաթափելու ուղղությամբ»։ Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է «Apa» գործակալությունը: Զորավարժություններին մասնակցում են նաև օդուժն ու արագ արձագանքման ստորաբաժանումները։ Դրանց ընթացքում նախատեսվում է մարտական առաջադրանքների կատարում. ուղղաթիռից կառավարվող և չկառավարվող հրթիռների, զենիթահրթիռային համակարգերից պայմանական
ԱՀՀ համանախագահը ներկայացրել է իրավական հիմքեր Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ու թուրքական ժխտողականության վերաբերյալ իր վկայությունում
Վաշինգտոն– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության Միացյալ Նահանգների հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) կոնգրեսական լսումների ժամանակ հանդես եկավ «Ժխտողականության հարյուրամյակը. Հայոց ցեղասպանությունը և արդարության համար ընթացիկ պայքարը» վկայությամբ: Հելսինկյան հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Քրիս Սմիթը (Հանրապետական-Նյու Ջերսի) ազդեցիկհայտարարությամբ մեկնարկեց լսումները: Նրա հայտարարության մեջ ասվում է. «Հայոց
Աղետալի վիճակ Գյումրիում ու Վանաձորում. բնակչության թիվը նվազել է մոտ 3- 4 անգամ
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ազգագրագետ Արտաշես Բոյաջանը (լուսանկարում): Նրա՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» Հ/Կ-ով կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրու բնակչության թիվն այս պահին 70 հազար է: «Գյումրու բնակչության թիվը նվազել է երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում, պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, քաղաքական, էկոլոգիական, երկրաշարժն է նաեւ պատճառ դարձել, որ լքեն
«Պատկերացնո՞ւմ վարկ վերցնեմ, խորհրդատու վարձեմ, որ կասի, թե իմ բոյի համեմատ ինչ լավ մեքենա կլինի». Թեւան Պողոսյան
Պատգամավորները հորդորում են դեմ քվեարկել հերթական վարկային համաձայնագրին
Նաիրիտցիները ԱԺ-ի մոտ՝ «Գալուստ, վըխադի», «Պարտքի մարում»
Այս պահին նաիրիտցիները Բաղրամյան 26-ից շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: Քանի որ նախկին բողոքի ակցիայի ժամանակ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հովհաննես Մարգարյանը խոստացել էին ԱԺ-ում անդրադառնալ խնդրին եւ այսօր էլ ԱԺ-ում հարցուպատասխանի օր է, նաիրիտցիները որոշեցին գալ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա անելու: «Պարտի մարում», «Գալուստ, վըխադի», «Գալուստ, հրաժարական». այսպիսի վանկարկումներով են
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանում են նույն թեկնածուին
Երեկ տեղի է ունեցել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում քննարկվել է մեկ հարց՝ հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցը։ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գեւորգյանի թեկնածությունը։ ԲՀԿ քաղաքական խորհուրդ
Վերնիսաժի կրակոցների գործով՝ «մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվե՞լ է աֆեկտի վիճակում, թե՞ ոչ»
Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նախորդ դատական նիստին միջնորդել էր, որպեսզի Գոռ Առաքելյանին դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն նշանակեն: Ըստ նրա՝ Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար խիստ էական էր այնպիսի հանգամանք, որի պարզաբանման ուղղությամբ, ըստ պաշտպանի, որեւէ գործնական քայլ չէր կատարվել, չնայած այդ մասին բարձրաձայնվել էր: Խոսքը, ըստ պաշտպանի, Գոռ Առաքելյանի հոգեբանական
Ոստիկանության փոխգնդապետը կաշկանդվում է facebook-ի like-երից ու մեկնաբանություններից (Տեսանյութ)
Ոստիկանությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի: Այս հայցը վերաբերում է այս տարվա հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Հայաստանի օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որտեղից Կիվիրյանը բերման է ենթարկվել: Ըստ ոստիկանության, Կիվիրյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: Այսօր Վարչական դատարանում դատավոր
Քրեակատարողական վարչության աշխատակիցները պաշտոնեական կեղծիք են կատարել՝ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր են ստացվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մարզային բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված չորս դատապարտյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 30 օր բացակայելու պայմաններում նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը միջնորդություն
Նաիրա Զոհրաբյանը խախտե՞լ է Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածությունը (Տեսանյութ)
Տիգրան Ուրիխանյանը մանրամասներ է բացահայտում
Սպանության փորձի և բռնաբարության մեղադրանքներով միջազգային հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերեցին
Մայիսի 18-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Դավիթ Ն.-ն, որը 2014 թ. հունիսի 26-ից Բելգիայի Հանրապետության իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Մեղադրանքները՝ սպանության փորձ և բռնաբարություն: ՀՀ ոստիկանություն
«Նաիրիտի» նոր փոխտնօրենի առաջին հարցը՝ «Պահեստում ի՞նչ կա-չկա»
Նաիրիտցիների բողոքի ակցիան Բաղրամյան 26-ում
Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ կրթական եւ փրկարարական կենտրոն կբացեն. Ria
Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ մարդասիրական արձագանքման փրկարարական կենտրոն կբացեն: Այս մասին ռուսական «Ռիա» գործակալությանն են հաղորդել արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրները: Ըստ նրա՝ կենտրոնի ստեղծման պայմանագիրը կստորագրվի Մոսկվայի բացված «Համալիր անվտանգություն-2015» միջազգային սրահի ժամանակ: «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին պայմանագիր կստորագրվի: Կենտրոնը կտեղակայվի Հայաստանի Գետարգել յուղում: Այն թույլ
Ինչի մասին են վկայում հանրաքվեների արդյունքները. «Հայոց աշխարհ»
Պարզվում է, որ կիրակի օրը հանրաքվեի դրված համայնքների խոշորացման հրատապ ու անհրաժեշտ հիմնախնդիրը սխալ է ձեւակերպվել ու դրվել մեր քաղաքացիների առջեւ։ Այստեղ գործել է մեզանում միշտ էլ զգացվող՝ բարեփոխումների գործընթացից օգտվելու, դրանք զուտ տեղական՝ նեղ անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու միտումը։ Հակառակ դեպքում լքված գյուղերի ենթակառուցվածքները բարելավելու եւ ներդրումներ ապահովելու համար ձեռնարկվող այս քայլը չէր
Բազմաթիվ խախտումներ` տեղական հանրաքվեների անցկացման ժամանակ
Այս տարի առաջին անգամ համայնքների խոշորացման հարցով ՀՀ 22 համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ԿԸՀ-ի և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ամփոփեցին հանրաքվեի արդյունքները: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը անցկացման կարգի հետ կապված հայտարարեց. «Տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանում որևէ գրառում քվեարկության կարգի խախտման մասին արձանագրված չէ»: «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահրամ
Երեխաներին հիվանդանոց տեղափոխելուց հետո մանկապարտեզը փակվել է. «Ա1+»
Երեկ հայտնի էր դարձել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ «Ուրբաթ առավոտյան նախավարժանքի ժամանակ երկվորյակ երեխաներ են վատ զգացել, փորացավ են ունեցել։ Մանկապարտեզից զանգահարել են ծնողներին և տեղեկացրել այդ մասին։ Նրանք եկել ու երեխաներին տարել են հիվանդանոց։ Համապատասխան բուժում
Սամվել Աբրահամյան. 22 բնակավայրերի մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ մերժել է կառավարության ծրագիրը. «ՉԻ»
«ՉԻ»-ն երեկ զրուցեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ։ Նրա խոսքերով, «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, «Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»։ Այնինչ, Տավուշի եւ Լոռու մարզի
Իսկ ի՞նչ է լինելու խոշորացումից հետո. «Հայոց աշխարհ»
Հաղարծնի կամ Աթանի բնակիչը պետք է պարզ ու կոնկրետ իմանա՝ ինքն անձնապես ի՞նչ է շահելու կամ որեւէ բան շահելո՞ւ է այդ խոշորացումից:
Մաքսատան պատը հավասարազո՞ր է մամուլին կամ ինտերնետին
2015թ.-ի մայիսի 5-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ Ֆինանսների նախարարության Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումը Վարչական բողոքը մերժելու մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի փետրվարի 26-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարություն կազմակերպություն դիմած քաղաքացի Մ. Գ.-ի խնդրի լուծման շրջանակներում: ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել հարցման բոլոր կետերով, բացի
Եթե ՀԷՑ-ը պատկաներ ոչ ռուսական որեւէ ընկերության՝ քաղաքական դաշտի արձագանքն անհամեմատ ավելի բուռն կլիներ. «Չորրորդ իշխանություն»
Բանն այն է, որ այս ամենի հետեւում կանգնած է ռուսաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը (շատ էլ սխալված չենք լինի, եթե ավելի պարզ ասենք՝ Ռուսաստանը): Հասկանալի է, չէ՞, որ եթե ՀԷՑ-ը պատկաներ ոչ թե ռուսական, այլ, ասենք, ֆրանսիական, արաբական կամ հնդկական որեւէ ընկերության՝ Հայաստանի քաղաքական դաշտի արձագանքն անհամեմատ ավելի բուռն կլիներ, խորհրդարանական մեծամասնությունն էլ իրեն չխոսկան հարսի
Կայացավ «Հորովել»-ի համերգ-ներկայացումը Գյումրու և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ
Մայիսի-17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ «Հորովել» երգի պարի անսամբլի, Գյումրու Վարդան Աճեմյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնների համատեղ համերգ–ներկայացումը: Համերգ ներկայացմանը մասնակցում էին Գյումրու և Վանաձորի դրամատիկական թատրոնների արտիստները, Հորովել երգի-պարի անսամբլը, երգչախումբը, նվագախումբը, Հորովելի դպրոց ստուդիայի սաները: Թատերականացված համերգ-ներկայացման բեմադրիչներն են ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու Գյումրու Վ.Աճեմյանի
Խոսրով Հարությունյանը՝ Բագրատյանի մասին. «Նարցիսիզմը թուլություն է, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք հիվանդության հետ». «Իրատես de facto»
«Տեր-Պետրոսյանի քաղաքական ողջ կապիտալը Հրանտ Բագրատյանի կառավարությունը փոշիացրեց, ցաքուցրիվ արեց, զրոյացրեց».
«Եվրատեսիլ»-ում մեր հաղթանակի շանսերը փոքր են. «Ժողովուրդ»
Հաղորդավար Եգոր Գլումովը, որն առհասարակ, «Եվրատեսիլ»-ով չի հետաքրքրվում եւ հետեւում է միայն մեր երկրի ներկայացուցչի ճակատագրին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ մրցույթից որեւէ ինտրիգ չի սպասում. «Կարեւորն այն չէ, որ մեր երգն անպայման հաղթի, տվյալ դեպքում դա երկրորդական խնդիր է, պարզապես պետք է, որ երգի մեսիջը հասնի ողջ Եվրոպային։ Կազմելով «Genealogy» խումբը՝ մենք նախ
Բրազիլահայ Գրիգոր Սեւագ Մխիթարյանը բարելավում է դիրքերը Ամերիկա մայրցամաքի առաջնությունում
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում շարունակվում է դասական շախմատի Ամերիկա մայրցամաքի 10-րդ առաջնությունը: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը (նկարում) հինգերորդ տուրում սպիտակներով պարտության մատնելով կոլումբիացի Քրիստիան Հերնանդեսին՝ 3,5 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 30-րդ հորիզոնական: Ուրուգվայը ներկայացնող 20-ամյա հայ շախմատիստ Արամ Չամլյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո անհաջողության մատնվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՛ en.chessbase.com-ի
Օրենքի գերակայությունը տեղը պետք է զիջի իրավունքի գերակայությանը
Սահմանադրական բարեփոխումները հիմնավորում է ՍԴ անդամ Գեւորգ Դանիելյանը
Տիգրան Խաչատրյանը բազմաթիվ հարցերին հրաժարվել է պատասխանել. «Հայկական ժամանակ»
Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով որպես վկա ներգրավված եւ այդ կարգավիճակով հարցաքննված Տիգրան Խաչատրյանը, մեր տեղեկություններով, քննիչի կողմից ուղղված բազմաթիվ հարցերին հրաժարվել է պատասխանել՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածին (ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ): Հարցաքննվելուց հետո նրա կարգավիճակը չի փոխվել, եւ նա գնացել
Աղվան Հովսեփյանը՝ «մարտի 1»-ի գործերի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջեւ օրեցօր սրվող միջգերատեսչական հակամարտությանը, ասաց, որ հակամարտության մասին խոսք լինել չի կարող, իսկ տարաձայնություններ կան ու կլինեն: – 2014թ Դուք հայտարարեցիք, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, եւ դրանից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ


















































