Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում. Apa

Մայիս 19,2015 13:56

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը շփման գծում լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ է սկսել «Ադրբեջանի պետական սահմանը հատելու, հակառակորդի զորքերը, դիվերսիոն խմբերը զինաթափելու ուղղությամբ»։ Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է «Apa» գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցում են նաև օդուժն ու արագ արձագանքման ստորաբաժանումները։ Դրանց ընթացքում նախատեսվում է մարտական առաջադրանքների կատարում. ուղղաթիռից կառավարվող և չկառավարվող հրթիռների, զենիթահրթիռային համակարգերից պայմանական հակառակորդի օդային թիրախների խոցում և այլն:

Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչեւ այս շաբաթվա վերջը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031