Օրվա լրահոսը
Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասնակցելու առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ին սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում: Սրբազան արարողությանը մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ-ում
Մեծ հայրենականից մինչեւ Շուշի
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Խաղաղության հրապարակի հարևանությամբ բլրակի վրա է Արցախյան գոյամարտում նահատակված հայորդիների հուշահամալիրը: Այստեղ երեք խոնարհված պատերին փորագրված է Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անունները: Այստեղ կանգուն են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հատուկ գնդի, Շուշիի ազատագրման համար մարտիրոսված տղաներին նվիրված հուշակոթող-խաչքարերը, այլ հուշարձաններ: Մայիսյան Եռատոնի առթիվ առավոտյան մարդաշատ էր հրապարակը. այստեղ էր շրջանի
Լեւոն Արոնյանը հաղթեց 100 տոկոսանոց արդյունքով
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր Երեւանում մասնակցեց 169 շախմատիստների (15-ը՝ միջազգային կոչումներ ունեցող, որից 5-ը՝ գրոսմայստեր) մասնակցությամբ անցկացված արագ շախմատի մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Արոնյանը յոթ հնարավորից վաստակել է նույնքան միավոր եւ հարյուր տոկոսանոց արդյունքով նվաճել հաղթողի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
«Հանդիսատեսը կիթառի կախարդական հնչյուններից կստանա հաճույք և մեծ բավականություն»
Գյումրեցի երաժիշտ Արմեն Հովհաննիսյանը կներկայանա համերգային ծրագրով
Երևանը՝ կրթության և ուսանողության մայրաքաղաք
Հայաստանում կայանալիք Նախարարական գագաթաժողովին ընդառաջ, Երևանում մայիսի 7-12-ն անցկացվում է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարը և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովը: Վեց աշխատանքային օր Երևանում համախմբելու է Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցչի: Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկուշաբթի օրը կհանդիպեն ՀՀ նախագահի հետ, իսկ այսօր նրանք խորհրդարանում էին՝
Հայ շախմատիստուհիները մրցում են Ստեփանակերտում
Ստեփանակերտում մեկնարկել է Հաղթանակի եւ խաղաղության օրվան նվիրված արագ շախմատի կանանց միջազգային մրցաշար, որին մասնակցում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ), Մարիա Կուրսովան, Ադրիաննե Կաոլին (Ավստրալիա), Կարինա Համբարձումովան (Ռուսաստան), Եվգոնիա Դոլուխանովան (Ուկրաինա), Մարիա Գեւորգյանը (նկարում) եւ Սուսաննա Գաբոյանը: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ
Հայրենական Մեծ պատերազմի վետերան. «Դա իմ պարտքն էր, քանի որ զոհվել էր 20-ամյա եղբայրս, զոհվել էր հորեղբայրս»
Թեկուզ Սովետական բանակում հայ զինվորը կռվել է հանուն հաղթանակի, հանուն արդարության եւ հանուն հայ ազգի
Ազատական կաչաղակները
Մեր այգու եղեւնու վրա կաչաղակները բույն են շինել՝ ամուր մետաղալարերի վրա շաղախված ցեխից: Շատերն ինձ խորհուրդ են տալիս՝ քանդիր: Բայց նախ՝ բույն քանդելը, իմ կարծիքով, այնքան էլ գեղեցիկ զբաղմունք չէ: Երկրորդ՝ վստահ չեմ, որ նրանք ինչ-որ սարսափելի վտանգ են ներկայացնում: Իհարկե, չեմ կարող ասել, որ կաչաղակները հրեշտակային թռչուններ են: Օրինակ, երբ առաջ մենք միամտաբար պատշգամբում
Վթարի են ենթարկվել գուսաննագյուղցի երկու երիտասարդներ. նրանց վիճակը ծանր է
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից, այսօր ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտովթարի հետևանքով տուժած երկու քաղաքացիներ: Նրանք Շիրակի մարզի Գուսաննագյուղի բնակիչներ` 1987 թ ծնված Արտակ Ղազարյանը և 1992 թ ծնված Մաքսիմ Մելքոնյանն են, այս երկուսը տարբեր մեքենաներով միմյանց են բախվել հենց գյուղի մեջ: Երիտասարդներն անցել են համապատասխան բուժզննում, ախտորոշվել է պարանոցի
Գալուստ Սահակյանի ուսումնառության տարիներին ամենակարևորը անկախության հարցն է եղել
«Ես մեր առաջնակարգ բուհերից մեկում եմ սովորել՝ Երևանի պետական համալսարանում: Իմ ուսումնառության տարիներին ամենակարևորը, հետաքրքրություն առաջացնողն ու գաղտնին Հայաստանի անկախության հարցն էր: Մենք այնպիսի պայմաններում էինք գործում, երբ ազատ խոսքի իրավունք ընդհանրապես չկար: Թերևս, նաև դա է պատճառը, որ իմ քաղաքական սկզբունքներն ու տարիները նվիրված են եղել երիտասարդների ազատ խոսքի հնարավորության ստեղծմանը»,- այսօր՝ ՀՀ Ազգային
Aravot.am կայքի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողը հաղթեց դարտսի բարեգործական մրցաշարում
Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը հայաստանցիներիս համար՝ կրկնակի: Այսօր մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի՝ 70 եւ Շուշիի ազատագրման 23 ամյակները: Կարեւորելով թիրախային աշխատանքը հաղթանակ տոնելու գործում՝ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն, «Adдыхай» շարժումը եւ Հայաստանի դարտսի ֆեդերացիան Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի «Ժոկեյ» ռեստորանում
«Երկրի վիճակից ելնելով՝ շատերը նաև երկրից դուրս են աշխատատեղ փնտրում». Գալուստ Սահակյան
«Երկրի անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործոնները երկուսն են՝ բանակը և կրթությունը»,- այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Մեր երիտասարդների մեծ մասը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նրանցից շատերն աշխարհի բարձրակարգ
Հայկական կողմը փորձում է Թբիլիսիում կապ հաստատել հայ մարզիկների հետ ու պարզել կատարվածի մանրամասները
Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Իրենց պատվին մատուցած ճաշկերույթին վետերանները փոքր-ինչ գինովցել էին
Հաղթանակի օրը երեխաները մեծերից շատ էին ուրախացել. նրանց խաղալիքները փոխարինվել էին իրական զենքերով
Գալուստ Սահակյան. «Քաղաքակրթությունն ավելի առաջնային է, քան քաղաքականությունը»
ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կոչով կդիմի բոլոր խորհրդարաններին, որպեսզի հանձնախմբեր կազմեն՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի: Այս մասին այսօր ԱԺ-ում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Խոսքը միայն Հայոց ցեղասպանության մասին չէ,- ընդգծեց նա.- անցած 100 տարվա ընթացքում Հայաստանը
Դատարանի իրավական գնահատմամբ՝ բուժկենտրոնն իրավունք չուներ բուժել հայցվորին «ՍԿԵՆԱՌ» սարքավորման միջոցով
Ըստ ծառայության պայմանագրի, հայցվորը գանգատվել է նյարդային գերլարվածությունից, ցավերից ողնաշարի պարանոցային, գոտկային հատվածում, որոնք ճառագայթում են դեպի ոտքերը և դժվարացնում են քայլելն ու կանգնելը
Վետերաններին մեծարեցին անձրեւանոցների տակ՝ եռագույնը խորհրդանշող ամառային շրջազգեստներով (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի Առափի համայնքում բացվեց հուշապատ-խաչքար՝ ի հիշատակ Հայրենական պատերազմին ու Արցախյան հերոսամարտում նահատակված գյուղի հերոսներին: Բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ մարզպետարանի ողջ անձնակազմով, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, ավելի ուշ միացավ նաեւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Միջոցառման սկսվելն ու հորդառատ անձրեւ տեղալը մեկ եղավ. բոլոր
Զինված ասպետները Հանրապետության հրապարակում էին «կայանել»
Այսօր շատ են տրտունջները, թե անցել են ասպետության ժամանակները, ոմանք նույնիսկ կարոտով Սերվանտեսի Դոն Կիխոտից են մեջբերումներ անում, ասում են՝ 21-րդ դարն ու բարձր տեխնոլոգիաները ռոմանտիկ ամեն բան ջնջել են: Բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէ: Հենց Հանրապետության հրապարակում օրերս միանգամից զենքուզրահով երկու ասպետի հանդիպեցինք: Թեեւ նրանցից ոչ մեկը սպիտակ ձիով չէր:
Լեւոն Զուրաբյան. «Մենք ամեն օր մսխում ենք մեր հաղթանակը»
Լեւոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին
«Նախկին վարչապետն ավելի վատ բան էր ուզում կիրառել»
Անցնող շաբաթ խորհրդարանում ամենաթեժ քննարկվող թեման «խոպանչիներին հարկելու մասին» օրինագիծն էր: Նախագիծն անողոքաբար քննադատեց հատկապես ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ համարելով, որ այնտեղ ներառված փոփոխությունները տնտեսագիտությունում չեն քննարկվում: «Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց. «Խորհուրդ կտամ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին շատ լուրջ չվերաբերվել, մասնավորապես այս օրենքի վերաբերյալ հայտարարություններին: Ուզում եմ հիշեցնել, որ նույն տխրահռչակ
Ծեծկռտուք ադրբեջանցի և հայ մարզիկների միջև. Yerkir.am (տեսանյութ)
Թբիլիսիում ընթացող կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ կարատեիստների վրա: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, 2 երկրների մարզիկների միջև մասսայական բախում է տեղի ունեցել: Հրապարակումն ամբողջությամբ՝ Yerkir.am կայքում: https://www.youtube.com/watch?v=IKJminebO10
Հաղթանակների եւ ներման ամիս
Մեր օրերում, ինչպես նաեւ մեզանից առաջ, կար եւ կա մի տարօրինակ տեսակետ, թե՝ Աստծո հետ եղիր մտերիմ, իսկ հրեշտակների հերն էլ անիծած: Այնինչ, պարզվում է, որ դա խորը մոլորություն է, մարդու հերթական սխալը, քանի որ մարդ արարածը զարմանալիորեն շարունակ մոռանում է, որ իր խոսքն ու գործը, իր կերպն ու ստվերն անգամ ենթակա են քննության, եւ
Ժիրայր Սեֆիլյան. «Մենք մեր պայքարը շարունակելու ենք» (Տեսանյութ)
Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ նախաձեռնության լոզունգը չի փոխվելու
Սերժ Սարգսյանն Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի կունենա
Ի՞նչ ենք մենք պահանջելու Թուրքիայից՝ հո՞ղ, արյան փոխհատուցո՞ւմ
Հարցազրույց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանի հետ – Պարոն Աճեմյան, ինչպե՞ս եք գնահատում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները քաղաքական առումով: Ի՞նչ տվեցին դրանք Հայաստանին: – Նախ՝ որքան որ ես տեղյակ եմ, 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները դեռ չեն ավարտվել: Ինչ վերաբերում է մինչ այս տեղի ունեցած միջոցառումներին, ապա, լինենք անկեղծ, դրանք բավական
Գարեգին Չուգասզյան. «Ռեժիմը հանձնվելու է՝ քայլ առ քայլ նահանջելով» (Տեսանյութ)
Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ համառ պայքարով իրենք հասնելու են ռեժիմի նահանջին եւ հանձմանը
91-ամյա վետերանը 72 տարի առաջ ռազմաճակատում հուղարկավորել է հորը
Նա տոնին երիտասարդական ավյունով պարեց 2015թ. մայիսի 9-ին Մեծ հայրենականում հաղթանակի եւ Շուշիի ազատագրման հոբելյաններին նվիրված հանդիսավոր միջոցառում կայացավ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում: Առավոտից Նոյեմբերյանի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով այցի գնացին քաղաքի բարձունքում հառնող Մեծ Հայրենականում զոհվածների հուշակոթող: Զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, երկրապահ կամավորականներ, զինծառայողներ, դպրոցականներ: Տոնի
«Սա այն օրինագիծն է, որը կարիք ունի լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների»
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք է հայտնում «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքների նախագծերի շուրջ Շաբաթվա սկզբին խորհրդարանում ակտիվ քննարկման թեմա դարձավ «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որը միանգամից որակվեց որպես «խոպանչիներին հարկելու» միջոց: Փոփոխություններով նախատեսված է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք
Ժիրայր Սեֆիլյան. «Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը»
Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ Սեյրան Օհանյանը ճիշտ է ասել
Հայ գյուղացու աղքատիկ վիճակը տուրիստին գրավում է
Չնայած ըստ «2015թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի» օրերս հրապարակած տվյալների՝ Հայաստանը 10 տեղով հետընթաց է գրանցել 2013 թվականի համեմատ, այնուամենայնիվ, մեր երկիրը զբոսաշրջիկ գրավելու մեծ ներուժ ունի: Այլ հարց է, թե կառավարությանը որքանով է հաջողվում իր որոշ ծրագրերի շնորհիվ զբոսաշրջիկների մոտ մեր երկրի հանդեպ հետաքրքրություն առաջացնել եւ բերել Հայաստան: Իհարկե, պետությունը մեծ գումարներ է ծախսում Հայաստանը


















































