Լրահոս
Օրվա լրահոսը

91-ամյա վետերանը  72  տարի  առաջ  ռազմաճակատում  հուղարկավորել է հորը

Մայիս 09,2015 15:35

Նա տոնին  երիտասարդական ավյունով պարեց

2015թ.  մայիսի 9-ին Մեծ հայրենականում հաղթանակի եւ Շուշիի ազատագրման  հոբելյաններին նվիրված հանդիսավոր միջոցառում կայացավ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում:  Առավոտից Նոյեմբերյանի  հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով այցի  գնացին քաղաքի բարձունքում հառնող Մեծ Հայրենականում զոհվածների հուշակոթող: Զոհվածների հիշատակին  հարգանքի տուրք մատուցեցին  Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, երկրապահ կամավորականներ, զինծառայողներ, դպրոցականներ:  Տոնի կապակցությամբ ելույթ ունեցան եւ  ներկաներին շնորհավորեցին  քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, տեր Սմբատ քահանա Աբրահամյանը Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող Սամվել  Բեգլարյանը, պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Սերյոժա Գիշյանը, Նոյեմբերյանի նախկին զինկոմ  Սերգեյ Մարտիրոսյանը, Նոյեմբերյանի զորամասի հրամանատարի տեղակալ Աշոտ Չոբանյանը:  Վերջինս  Մեծ Հայրենականում հաղթանակի 70-ամյակի  մեդալներ  հանձնեց Հայրենական պատերազմի մասնակիցներ 91-ամյա  Ավետիք Ասատրյանին եւ 92-ամյա Սարգիս Մամյանին: Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը  Մեծ հայրենականի  2 վետերաններին  գումարով ծրարներ հանձնեց:скачанные файлыскачанные файлы

Տոնական միջոցառմանը  ելույթ ունեցան  Նոյեմբերյանի զորամասի փողային նվագախումբը, քաղաքի  մարզամշակութային կենտրոնի «Սոսե» պարային համույթը, դերասանուհի Նաիրա Աբրահամյանն  ասմունքեց Հ. Շիրազի «Էքսպրոմտը»: Նոյեմբերյանցի   Ավետիք Ասատրյանը 1942թ.,  18 տարեկան հասակում, կամավոր մեկնել է  ռազմաճակատ, ուր պատահաբար հանդիպել է  հորը:  Դրանից հետո նա  ռազմաճակատում  հուղարկավորել է կռվում  զոհված հորը: Չնայած իր տարիքին` Ավետիք Ասատրյանն  առույգ է, նա  միջոցառման վերջում  երիտասարդական ավյունով պարեց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031